«Ես համոզված եմ, որ Թուրքիայի ռազմական խորհրդականները մասնակցում են այս գործողություններին։ Ենթադրում եմ, որ թուրքական անօդաչու սարքերը, որոնք այսօր օգտագործվում են մեր դեմ Արցախում և ՀՀ տարածքում, դրանք ամենայն հավանականությամբ կառավարվում են թուրք օպերատորների կողմից»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Նրա խոսքով, քանի որ ԱԹՍ-ները 1-2 ամիս է ինչ տեղափոխվել են Ադրբեջան, ապա քիչ հավանական է, որ ադրբեջանցի օպերատորները սովորեին դրանք օգտագործել: Նա հավանական համարեց, որ որ թուրք մասնագետներն են աշխատացնում դրանք և չբացառեց, որ Թուրքիայի հատուկ ջոկատայինները մասնակցեն ինչ-ինչ դիվերսիոն գործողությունների: «Առավել ևս, որ Ադրբեջանի հատուկ ջոկատայինները վերապատրաստություն են անցնում Թուրքիայում և համատեղ մի քանի զորավարժություններ են անցկացրել»,- նշեց փորձագետը: Կարեն Վրթանեսյանը հիշեցրեց, որ 100 տարի առաջ՝ 1920 թվականի այս օրերին սկսվեց հայ-թուրքական պատերազմը, բայց պատմական սինվոլիզմ դրա մեջ չի փնտրում: Ըստ նրա, Թուրքիան հրահրելով բախումներ երկու խնդրի է լուծում, առաջինը՝ Էրդողանի վարկանիշի հարցն է լուծում, քանի որ այն ընկել էր կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական անկմամբ, որտեղ շատ լուրջ կորուստներ է ունեցել: Վրթանեսյանը համոզված է, որ Էրդողանն այդ խնդիրն է լուծում նաև, երբ փորձում է իրեն ցույց տալ որպես նոր օսմանյան սուլթան, որը փորձում է վերականգնել այն կայսրության փառքը: «Կարծում եմ, որ այս քայլով Էրդողանը Ռուսաստանի համար ստեղծում է նոր ճակատ, որպեսզի անհրաժեշտության դեպքում որպես խաղաքարտ այն օգտագործի Ռուսաստանի հետ հարաբերություններում, օրինակ՝ Լիբիայում և Սիրիայում բանակցելիս»,- հայտնեց Վրթանեսյանը: Նա համոզմունք հայտնեց, որ թուրքերն ու ռուսները աշխարհում մի քանի տեղ կռվում են իրար դեմ: «Մի կողմից ՌԴ-ն հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Թուրքիային, կամ ատոմակայան է կառուցում, գազ է մատակարարում, բայց մյուս կողմից, օրինակ, ռուսական մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկները կռվում են նմանատիպ թուրք մասնագետների, մասնավոր զինվորականների, իսկ Լիբիայում և Սիրիայում նաև պետական զորքերի դեմ»,- նկատեց փորձագետը: Նա գտնում է, որ Թուրքիան փորձում է նոր պրոբլեմներ ստեղծել Ռուսաստանի սահմանի մոտ, որպեսզի հետո օգտագործի ՌԴ-ի դեմ: Վրթանեսյանի խոսքով, չնայած Իլհամ Ալիևի վարկանիշի խնդիրն էլ կա, բայց այս անգամ պատերազմում ուզում են ռազմական ուժով ԼՂՀ-ն գրավել: Փորձագետը հայտնեց, որ Նախիջևանում Ադրբեջանն ունեն 15 հազար զինծառայողով առանձին բանակ և սահմանապահ դիվիզիա և չբացառեց, որ Հայաստանում իրավիճակի լարման դեպքում կփորձեն նաև Նախիջևանից հարվածել:
Աղբյուր` Panorama.am
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55