Աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական կազմակերպությունը՝ Սոցիալիստ երիտասարդների միջազգային միությունը, որին անդամակցում է ՀՅ Դաշնակցության երիտասարդականը, հատուկ հայտարարությունով խստորեն դատապարտել է Արցախի վրա ադրբեջանական հարձակումը։ «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակումներ է իրականացրել արցախա-ադրբեջանական շփման գոտում, ինչպես նաեւ ուղղակի հարձակումների է ենթարկվել Ստեփանակերտի եւ այլ քաղաքների խաղաղ բնակչությունը եւս: Ադրբեջանն իրականացնում է այս գործողությունները՝ ոտնակոխելով Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ 1994 թ. կնքված հրադադարը, եւ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում համընդհանուր հրադադար հաստատելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության վերջին կոչը: Ամենամտահոգիչ փաստն այն է, որ Թուրքիան լկտիաբար հայտարարել է Ադրբեջանին իր լայնամասշտաբ օգնության մասին: Թուրքիան, ունենալով մարդու իրավունքների խախտումների երկարատեւ պատմական փորձ, ինչպես, օրինակ, բռնությունները քրդերի դեմ, ռազմական ներխուժումները Սիրիա եւ Լիբիա, Հունաստանի եւ Կիպրոսի դեմ եղած սադրանքները, շարունակում է վարել ռազմատենչ քաղաքականություն: Ե՛վ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը ոտնահարել են ժողովրդավարության սկզբունքները, տարիներ շարունակ ապակայունացրել տարածաշրջանը եւ շարունակում են խախտել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY) խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին հարձակումը Արցախի վրա եւ հորդորում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես՝ խաղաղ բնակչության ուղղությամբ: Պատմությունն ապացուցել է, որ ռազմական գործողությունը չի կարող որեւէ կառուցողական բանի հանգեցնել, եւ երբեւէ ոչ մի կողմը չի շահելու լայնածավալ պատերազմից: IUSY-ն նաեւ դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը եւ նրա շարունակական անխոհեմ քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը: IUSY-ը լիահույս է, որ հակամարտության խաղաղ լուծումը հնարավոր է միայն լարվածության թուլացման եւ բանակցությունների վարման ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ, միջազգային իրավունքի եւ 1975 թ. Հելսինկյան համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա՝ բանակցային գործընթացի միջոցով: IUSY-ն միջազգային հանրությանը կոչ է անում պահանջել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում»,- ասվում է հայտարարության մեջ: Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից երիտասարդական կազմակերպություն է, որին անդամակցում են ավելի քան 143 կազմակերպություններ աշխարհի շուրջ 100 երկրներից։ ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄ-ի լիիրավ անդամ է։
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03