Կրեմլը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին և Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները, միայն յուղ են լցնում կրակին, և կողմերին պետք է համոզել վերադառնալ կարգավորման քաղաքական-դիվանագիտական ճանապարհին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում նման հայտարարությունը է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կրեմլը առաջին հերթին ելնում է կրակի և ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունից: Ցանկացած հայտարարություն ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին միանշանակորեն յուղ է լցնում կրակին: Մենք կտրականապես դեմ ենք դրան և համաձայն չենք հարցի այս ձևակերպման հետ»,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկերներին, ինչպիսին Թուրքիան է, ամեն ինչ անել, որպեսզի հակամարտող կողմերին համոզեն դադարեցնել կրակը և վերադառնալ այս երկարամյա հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով խաղաղ կարգավորմանը»,- ասել է Պեսկովը: Նա շեշտեց, որ ռուսական կողմը տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ: «Մենք հավաքում ենք բոլոր տեղեկությունները, թե ինչ է կատարվում շփման գծում, հետևում ենք բոլոր նորություններին, վերլուծում ենք իրավիճակը և օգտագործում ենք այս տեղեկությունները՝ մեր ապագա դիրքորոշումը ձևավորելու և ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ միասին հետագա քայլերը որոշելու», - հավելել է Կրեմլի խոսնակը: Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները պետք է միանշանակ պատասխանատու դիրք ստանձնեն Լեռնային Ղարաբաղում կարգավորման համար: «Իհարկե, դուք պետք է հասկանաք, որ լինելով ԵԱՀԿ համապատասխան խմբի պատասխանատու համանախագահ, Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես մյուս համանախագահները, պետք է ստանձնեն հավասարակշռված դիրք, պատասխանատու դիրք, զերծ ավանտյուրայից», - ասել Կրեմլի խոսնակը: Ըստ նրա, միայն դա է Մոսկվային հնարավորություն տալիս իսկապես արդյունավետ առաջարկել իր միջնորդ դերը այս հակամարտության կարգավորման գործընթացում: Մեկնաբանելով ռեժիսոր Կարեն Շախնազարովի հայտարարությունները, որը Մոսկվային հորդորում էր որոշել իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված, Պեսկովը Շախնազարովին անվանեց հարգված անձնավորություն, մեծ հեղինակություն, տաղանդ և ակտիվ հասարակական գործիչ: «Նա իր կարծիքի իրավունքը ունի», - ասել Կրեմլի խոսնակը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը մատնանշել է Ռուսաստանի Դաշնության խնդիրները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44