Արցախում և պատսպարված, և տարհանված քաղաքացիները կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում են, նրանց բոլոր խնդիրները լուծվում են։ Ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ տարհանված մարդիկ պետության հաշվին ապահովվում են անհրաժեշտ պարագաներով և սննդամթերքով։ Գ. Մարտիրոսյանի խոսքով, տարհանված բնակչությունը տեղավորվել է Արցախի այլ շրջաններում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը։ Ըստ նրա, այս պահին 1500 բնակչի հաշվով պարենային փաթեթ է պատրաստված, աշխատանքները շարունակվում են, ըստ կարիքների կապահովվեն։
«Մենք պարենային առումով ապահովված ենք բոլոր անհրաժեշտ ապրանքներով, տարբեր ապրանքների դեպքում ծավալները կազմում են մի քանի շաբաթից մինչև ամիսներ։ Որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք այս պահին»,- ընդգծեց նա։ Պետական նախարարն ասաց, որ անհրաժեշտության դեպքում կարող են գործարկել հանրապետական պետական պահուստը, որը պարունակում է պարենային, ոչ պարենային ապրանքների ցանկը։ Նրա խոսքով, ռազմական գործողությունների մեկնարկը վնասներ է հասցրել ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ ընդհանուր տնտեսությանը, այս պահին իրականացնում են վնասների գնահատում։ Գ.Մարտիրոսյանի խոսքով, վնասվել են հիմնականում քաղաքացիական օբյեկտներ՝ բնակավայրեր, բնակելի տներ, ենթակառուցվածքային տարբեր օբյեկտներ, գծեր, գազատարներ, տրանսպորտային օբյեկտներ։ «Այդ բոլոր վնասերի գույքագրումից բացի, անցել ենք անմիջապես վնասների վերականգնման աշխատանքներին։ Առաջնահերթ, բնական է, վերաբերում է ենթակառուցվածքներին։ Հիմնականում վերականգնել ենք էլեկտրաէներգամատակարարումն ամբողջ հանրապետության տարածքով, գազամատակարարման խնդիրների լուծումն ընթացքի մեջ է, աստիճանաբար վթարները վերացվում են։ Առավել մեծ վնաս հասցվել է կապի ոլորտին։ Այս հարձակումից բացի եղել է հարձակում այս ոլորտում, բայց մեր ու հրավիրված մասնագետների ջանքերով կապի ոլորտը վերականգնվում է։ Բջջային կապը հիմնականում աշխատում է, ինտերենտի հասանելիությունը նույնպես վերականգնվում է։ Աշխատանքները շարունակական են։ Հեռուստատեսությունը, Հանրային ռադիոն հասանելի է ողջ Հանրապետության տարածքով»,- ասաց Գ.Մարտիրոսյանը։ Նա շնորհակալություն հայտնեց այն հայրենակիցներին, որոնք այս օրերին ֆինանսական, առարկայական աջակցության պատրաստակամությամբ հանդես են գալիս։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03