ԱՄՆ տիեզերական ուժերի ստորաբաժանումները մի օր ուղեծիր դուրս կբերվեն: Այս մասին հայտարարել է Տիեզերական օպերացիաների հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Զոն Է. Շոուն, հայտնում է Air Force Magazine-ը: «Ինչ-որ պահի, այո, մենք մարդկանց կուղարկենք տիեզերք,- ասել է նա:- Նրանք կարող են հրամանատարական կենտրոններ ղեկավարել լուսնային միջավայրում կամ էլի ինչ-որ տեղ»: Նա հավելել է, որ տիեզերքում ռազմական օբյեկտները կարող են մասամբ ինքնավար լինել, ուստի մարդիկ կարող են դրանց շուրջօրյա չհետեւել: Տիեզերական ուժերը ցանկանում են, որպեսզի իրենց արբանյակներն աստիճանաբար ինքնակառավարվող դառնան, այդ թվում` ծրագրային ապահովման ավտոմատ թարմացումը կամ մանեւրները վտանգի դեպքում: «Մարդկանց երբեւէ պատրաստած լավագույն ռոբոտներն արբանյակներն են: Դրանք անհավանական մեքենաներ են, եւ մենք միայն կատարելագործվում ենք»,- ասել է Շոուն: «Մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության շնորհիվ մենք հսկայական քանակությամբ ավտոմատացված եւ ինքնավար համակարգեր կունենանք, որոնք կգործեն երկրային, լուսնային եւ արեգակնային ուղեծրերում առաջիկա օրերին եւ տարիներին` տիեզերական գործունեություն ծավալելով ազգային անվտանգության շահերից»: «Բայց մի սպասեք, որ Տիեզերական ուժերի անձնակազմը մոտ ժամանակներս կլքի Երկիրը. Դա տեղի կունենա ինչ-որ պահի»: «Մենք չենք պայքարում Լուսնի կամ Մարսի նկատմամբ վերահսկողության համար, մենք պետք է ապահովենք տիեզերական ներուժի առկայությունը երկրի վրա գտնվող մարդկանց համար»,- ավելի վաղ հայտարարել էր Տիեզերական ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Դեյվիդ Դ. Թոմփսոնը:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55