ARM | RUS |

Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունեն. Արմեն Սարգսյանը՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին

30.09.20 | 17:33

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին.

Հարց- Պարոն նախագահ, շնորհակալ ենք Ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի աարարությունները, որտեղ նա նշել է, թե աջակցելու է Ադրբեջանին՝ «վերադարձնելու օկուպացված տարածքները»: Ինչպե՞ս կարձագանքեք սրան:

- Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Թույլ տվեք սկսել իմ ցավակցության խոսքը հայտնելով Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին եւ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ մարդասեր առաջնորդ, Նորին գերազանցություն շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահի մահվան կապակցությամբ: Վերադառնալով Ձեր հարցին՝ ցանկանում եմ անդրադառնալ երկու-երեք կետի: Նախ, երբ Ադրբեջանը խոսում է «օկուպացված տարածքների» մասին, իրականում դա Լեռնային Ղարաբաղն է, որը պատմական հայկական տարածք է, որտեղ հայերը դարերով, հազարամյակներ շարունակ ապրել են: Շուրջ 70 տարի առաջ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն այդ տարածքը տվեց Ադրբեջանին, եւ այն դարձավ Խորհրդային Ադրբեջանի մաս: Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ընդ որում՝ բնակիչների 90 տոկոսը մշտապես հայեր են եղել, հռչակեցին սեփական երկրում ազատ ապրելու իրենց իրավունքը եւ վճռեցին սեփական ճակատագիրը: Հետեւաբար, սա «օկուպացված տարածք» չէ: Անդրադառնալով Ադրբեջանում թուրքական բանակի ներկայությանը՝ պետք է նշել, որ այդ մասին լուրերը պարզապես պատմություններ չեն: Թուրքիան կարող է աջակցել Ադրբեջանին որքան ցանկանում է, հումանիտար տեսանկյունից կցանկանայի տեսնել, թե ինչպես են երկրները միմյանց աջակցում կրթության, գիտության, տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում: Սակայն երբ թուրքական բանակի գեներալները գտնվում են Ադրբեջանում, թուրքական կողմից սիրիական վարձկանները կռվում են Ադրբեջանի կողմից, Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի կողմից տրամադրված եւ թուրքական արտադրության զենքերի լայն տեսականի, եւ երբ թուրքական F-16 կործանիչները թռիչքներ են իրականացնում Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հատվածում՝ հարվածի տակ առնելով անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը, կարծում եմ՝ այս ամենն արդարացում չունի: Սա բացահայտ միջամտություն է Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքին եւ ազատ ապրելու վճռականությանը: Կարծում եմ՝ այս պարագայում Ադրբեջանին աջակցելն ու օգնություն տրամադրելը նշանակում են մասնակիցը դառնալ արյունահեղությանը, փոխանակ այդ երկրին խորհուրդ տալու՝ խոսել Հայաստանի հետ, որպեսզի վերսկսվեն բանակցությունները: 26 տարի է՝ գոյություն ունի մի հարթակ՝ ստեղծված ԵԱՀԿ-ի կողմից: Այն ղեկավարում են Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները: Ես խորապես հավատացած եմ, որ գոյություն ունի այս խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ, եւ դա բանակցություններն են: Լեռնային Ղարաբաղում հայերը չեն կարող պարտվել, Արցախում, Հայաստանում ու ողջ աշխարհում հայերը որեւէ կերպ չեն կարող դա ընդունել, հատկապես, Թուրքիայի ներգրավվածության պայմաններում: Մենք բոլորս հիշում ենք՝ 105 տարի առաջ Օսմանյան կայսրության վերջին տարիներին 1.5 միլիոն հայեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ: Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ սա կրկնվի:

Հարց- Պարոն նախագահ, ես ցանկանում եմ նշել մի շարք կետեր, որոնց Դուք թերեւս կարող եք անդրադառնալ: Նախ եւ առաջ, Ադրբեջանն ասում է, թե Հայաստանն է սկսել բախումները: Ադրբեջանը նաեւ մեղադրանք է հնչեցնում, որ ձեզ աջակցում է Քրդական բանվորական կուսակցությունը (PKK): Եթե Թուրքիան ունի սիրիացի վարձկաններ, ապա այդ երկիրն ասում է, թե Լեռնային Ղարաբաղում վարձկաններ կան PKK-ից: Դուք նշեցիք, որ Թուրքիան պետք է խորհուրդ տա Ադրբեջանին: Արդյո՞ք ընդունում եք, որ այդ երկիրը կարող է միջնորդ լինել, պատրա՞ստ եք որոշակի բանակցություններ վարել ուղղակիորեն Թուրքիայի հետ:

- Ես ասում էի, որ լավ կլիներ, եթե Թուրքիան խորհուրդ տա, այլ ոչ թե ներգրավվի պատերազմում եւ իր զինվորականներին, գեներալներին, վարձկաններին, մարտիկներին, ինքնաթիռներն ուղարկի Լեռնային Ղարաբաղ: Սակայն նրանք ճիշտ հակառակն են անում: Այսպիսի պայմաններում ինչպե՞ս կարող են նրանք հանդես գալ որպես միջնորդ: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ: Թուրքիան կարող է ձեւացնել, թե կան խնդիրներ Հայաստանի հետ: Սակայն բացարձակ անհեթեթություն է այն, թե Հայաստանում կան PKK-ի զինյալներ: Բացարձակ անհեթեթություն: Նրանք նաեւ ասում են, թե հայերը թիրախավորում են Ադրբեջանում միջազգային նշանակության նավթամուղեր ու գազամուղներ: Սա եւս անհեթեթություն է: Թույլ տվեք ձեզ մի հարց ուղղել տարրական տրամաբանության տեսանկյունից. եթե հայերը մտադրություն ունենային հարվածել գազամուղի, որը Բաքվից գնում է Ջեյհան, ինչո՞ւ նրանք դա չարեցին 20 տարի առաջ, երբ այս գազամուղը կառուցման գործընթացում էր: Մեկ կամ երկու կրակոց, եւ այդ գազամուղը երբեք էլ այդտեղ չէր լինի: 20 տարի առաջ կրակելով՝ նրանք թույլ չէին տա Ադրբեջանին Թուրքիայի միջոցով միջազգային հանրությանը վաճառել միլիարդավոր դոլարների նավթ ու դառնալ հարուստ եւ օգտագործել այդ գումարն իրենց բանակն ուժեղացնելու, ողջ աշխարհից զենքեր գնելու ու հիմա էլ հայերի դեմ կրակելու համար: Որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե մենք ցանկանայինք կրակել գազատարի վրա, մենք դա 20 տարի առաջ կանեինք: Թուրքիան կարող է ձեւացնել եւ հայտարարել, թե PKK զինյալներ կան, թե հայերը ցանկանում են հարվածել գազատարներին: Այդ ամենը պարզապես արդարացումներ են, որպեսզի իրենց ուժեղ ներկայությունն ապահովեն Ադրբեջանում: Կարծում եմ՝ Ադրբեջանում Թուրքիայի ուժեղ ներկայությունը մեկ այլ ահագնացող սպառնալիք է Հայաստանի համար: Հարց- Ինչո՞ւ եք կարծում, որ Թուրքիան է այս ամենն անում: Ինչպե՞ս են իրադարձությունները զարգանում. առաջիկայում կտեսնե՞նք արդյոք ավելի շատ բանակցություններ եւ, հնարավոր է, որոշակի լուծում, դիտորդներ, թե՞ ավելի շատ ռազմական առճակատումներ կլինեն: -Առաջին հերթին, թույլ տվեք ասել, որ ռազմական գործողությունները եւ հարձակումները սկսվել են Ադրբեջանի կողմից: Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունեն: Նրանք ապրում են իրենց անկախ հանրապետությունում, ապրում են սովորական, բնականոն կյանքով, ինչու՞ պետք է հարձակվեին Ադրբեջանի վրա եւ այս արյունահեղությունն անեին: Հարձակումը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից, քանի որ ինչ-որ իմաստով նրանք պատրանքներ ունեն, որ կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Ասում եմ, որ դա պատրանք է, որովհետեւ կարող եմ հաստատել, որ հայ ժողովուրդը ոչ մի դեպքում այլեւս երբեք թույլ չի տա, որ եւս մեկ ցեղասպանություն տեղի ունենա: Յուրաքանչյուր հայ կդառնա զինվոր եւ կօգնի Լեռնային Ղարաբաղի հայերին՝ պաշտպանելու իրենց հայրենիքը: Որեւէ այլ ճանապարհ չկա, քան բանակցությունների սեղանին վերադառնալը: Ձեր հարցն ավելի շատ պետք է ուղղված լինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. նա է սկսել այս առճակատումները եւ հենց նա էլ պետք է դադարեցնի այն: Հայերը պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, եւ ադրբեջանական կողմը պետք է որոշի, հասկանա եւ համաձայնի, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի: Կա միայն մարդկային լուծում՝ բանակցությունները: Բանակցությունների համար անհրաժեշտություն չկա գտնել բանակցողներ, միջնորդներ, քանի որ արդեն իսկ կա ԵԱՀԿ-ն՝ իր երեք համանախագահող երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստան, համանախագահող երկրներ, որոնց բոլորը կարող են վստահել: Դեպի խաղաղություն տանող ճանապարհը բանակցություններին վերադառնալն է, այլ ոչ թե մարդկային կյանքեր ոչնչացնելը: Կյանքեր են խլվում երկու կողմում՝ եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական: Կարելի է հորինել ցանկացած ենթադրյալ պատճառ, թե ինչու ես այս կամ գործողությունն անում, կարելի է ասել, թե կա PKK-ն, որի պատճառով է Թուրքիայի բանակն Ադրբեջանում կամ նրանք պաշտպանում են գազատարները, կամ էթնիկապես նույն են, ունեն էթնիկական կապեր եւ այլն: Սակայն այս ամենը չի կարող հիմք տալ՝ հարձակվել անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա եւ նաեւ կրակել Հայաստանի Հանրապետության վրա: Թող Թուրքիան հիշի, որ ինքը դեռեւս ՆԱՏՕ-ի անդամ է, մի կազմակերպության, որն այսօրվա Թուրքիայի գործողություններին ամբողջությամբ հակադրվող պաշտպանական քաղաքականություն ունի: Հարց- Այո, դա ճիշտ է, պարոն նախագահ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ի՞նչ եք ակնկալում ՆԱՏՕ-ից: Ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը: Ի՞նչ եք կարծում՝ Մինսկի խումբը կարո՞ղ է արդյունավետ քայլեր անել. մինչեւ այսօր մենք որեւէ համարժեք լուծում չենք տեսել Մինսկի խմբի կամ ՆԱՏՕ-ի կողմից: -Մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները, դիմել ենք միջազգային հանրությանը, դիմել ենք բոլորին: Մենք Թուրքիայի նման չենք դիմում միայն նրանց, ովքեր էթնիկապես կամ կրոնապես մոտ են մեզ: Մենք ապրում են գլոբալ միջավայրում եւ պետք է հարգենք միմյանց կրոնը, էթնիկ պատկանելությունը: Մենք դիմել ենք բոլորին՝ սկսած ՄԱԿ-ից, մեր բարեկամներին արաբական, իսլամական աշխարհից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից եւ ԱՄՆ-ից: Դիմել ենք՝ ասելով, որ նրանք պետք է միջազգային ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, քանի որ հենց ա՛յդ երկիրն է սկսել այս արյունահեղությունը: Մենք նաեւ կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հայաստանի կառավարությունը, վարչապետը, արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ են համանախագահող երեք երկրների ղեկավարների հետ: Հույս ենք հայտնում, որ միջազգային հանրությունը, միջազգային ճնշումները, ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահները ի վերջո կկարողանան զսպել Ադրբեջանին, ինչպես նաեւ Թուրքիային, որն այսօր արդեն բացահայտ է աջակցում Ադրբեջանին, կդադարեցնեն այս ամենը եւ կվերադարձնեն բանակցային սեղանի շուրջ: Կարող եմ եւս մեկ անգամ վերահաստատել, որ հայ ժողովուրդը որեւէ կերպ թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները խախտվեն: Մենք երբեք թույլ չենք տա, որ եւս մեկ ցեղասպանություն իրականացվի մեր հայրենիքում: Ես դիմում եմ բոլորին, այդ թվում՝ ադրբեջանական եւ թուրքական կողմերին՝ կանգնեցրե՛ք այս արյունահեղությունները եւ վերադարձե՛ք բանակցությունների սեղան:

-Շնորհակալություն, պարոն նախագահ:


Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

17:03

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

16:42

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային...

16:28

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի...

16:16

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել. Փոստանջյան

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել....

16:00

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝...

15:45

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների...

15:26

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ...

15:09

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր...

14:52

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա Անդրեասյան

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա...

14:36

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

14:16

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են դատախազություն

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են...

13:54

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

13:34

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման...

13:18

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից. Արթուր Ղամբարյան

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական)...

13:06

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության մասին

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության...

12:49

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն Սիմոնյան

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն...

12:41

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար....

12:36

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ Գալստյան

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ...

12:19

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության. Մաթևոսյան

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության....

12:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55