ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ արտգործնախարարությունում հայ, ռուս և ադրբեջանցի դիվանագետների միջև եռակողմ հանդիպում տեղի չի ունեցել:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ նախօրեին կայացած հանդիպմանը, ապա այն համատեղ չի եղել: Երկու հանդիպումներն էլ տեղի են ունեցել առանձին: Արդյունքների հիման վրա հրապարակվել են մամուլի հաղորդագրություններ. մենք և հենց իրենք՝ դեսպանները, այդ մասին թողել են մեկնաբանություններ»,- նշել է նա:
Մեկնաբանելով դեսպանների հետ հանդիպումների հաջորդականությունը՝ Զախարովան շեշտել է, որ նման իրավիճակներում ընթացակարգայի նայս հարցը հետին պլան է մղվում:
«Սովորաբար նման համաժողովների, գագաթնաժողովների ժամանակ կա՛մ հատուկ կարգ է սահմանվում, կա՛մ այբբենական հաջորդականությունն է օգտագործվում»,- նշել է Զախարովան և հավելել, որ իրավիճակն ինքնին լարված է, ուստի՝ պետք է կենտրոնանալ հարցի լուծման, այլ ոչ թե ընթացակարգային ինչ-որ պահերի վրա. սա դեսպաններն էլ են հստակ գիտակցում, ուստի՝ այս առնչությամբ որևէ հարցեր չեն եղել:
Զախարովան նշել է, որ հանդիպումներն անցել են ոչ ավանդական ձևաչափով, քանի որ դրանցում մասնակցել են Ռուսաստանի ոչ միայն ԱԳՆ, այլև ՆԳՆ ներկայացուցիչները: Նշվում է, որ հանդիպմանը մասնավորապես մասնակցել է երկրի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, իսկ արտգործնախարարությունից ներկա է եղել նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
Զախարովայի խոսքով՝ հանդիպումների ընթացքում խոսվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացող իրավիճակի մասին, սակայն հիմնական քննարկումը ծավալվել է ադրբեջանական և հայկական սփյուռքի արձագանքի շուրջ:
«Եթե հաշվի առնենք զոհերի թիվը, քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը, ապա այս իրադարձությունները, իրապես, վշտացրել են նրանց: Ինչպես հասկանում եք, իրավիճակը լարված է, և այն կենդանի արձագանք է ստանում: Խոսքը միայն ՌԴ տարածքում սփյուռքի ներկայացուցիչների մասին չէ. մեզ հարցեր են ուղղում նաև ծնունդով հետխորհրդային տարածքից, սակայն արտասահմանում ապրող ռուսախոս մարդիկ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա և «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:
Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03