Հայտարարությունը պետք է ավելի շուտ արվեր և ավելի լավ կլիներ, որ հայտարարությունն ավելի հասցեական լիներ՝ ուղղված Ադրբեջանին, որովհետև պատերազմի սանձազերծողն Ադրբեջանն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկների ղեկավարներ՝ Վլադիմիր Պուտինի, Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
Վերջինս հավելեց. «Հույս ունեմ՝ հայտարարությանը կհետևեն գործնական քայլեր»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ այս հայտարարությունն էլ է անհասցե, չի ստացվում, որ հերթական անատամ հայտարարությունն է, Սաղաթելյանն ասաց. «Կարծում եմ՝ այս անգամ այդքան էլ անատամ չէ, շատ հստակ դիրքորոշում է՝ պետք է ռազմական գործողությունները դադարեցնել և առանց նախապայմանների բանակցել»:
Իսկ թե ով պետք է քայլ անի, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց, որ միանշանակ Ադրբեջանը: «Այս պատերազմը սանձազերծող կողմը Ադրբեջանն է, հասցեատերն Ադրբեջանն է: Ադրբեջանն է սկսել, նա էլ պետք է ռազմական գործողությունները դադարեցնի»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, թե՛ ռուսական կողմի հայտարարությանը, որ պատերազմին ներգրավված են սիրիացի իսլամիստները, Սաղաթելյանն ասաց. «Իրականում սա շատ կարևոր տեղեկություն է, և լավ է, որ միջազգային հանրությունը արձագանքում է այս իրավիճակին: Նաև արդեն շատ հստակ է Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմին, նույնիսկ պատերազմը ղեկավարվում է Թուրքիայի կողմից, Թուրքիան ունի իր անմիջական և ամբողջական մասնակցությունը:
Այս իմաստով միջզգային հանրությունը պետք է շատ արագ արձագանքի և դատապարտի Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը»:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Արցախադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին։
Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։
Նախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առանց նախապայմանների վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34