Հեղինակավոր Reuters գործակալությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ում հայ համայնքի կազմակերպած ցույցերին, որոնց միջոցով հայերը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում են Ադրբեջանին ստիպել դադարեցնել Հայաստանի դեմ հարձակողական քաղաքականությունը և դատապարտել Թուրքիային դրան միջամտելու
Գործակալությունը զրուցել է ծագումով հայ 22-ամյա ցուցարաներից մեկի՝ Հասմիկ Բուրուշյանի հետ, որը նշել է, որ իր պես հարյուրավոր հայեր, չնայած չեն եղել իրենց հայրենիքում, այնուամենայիվ խորը կապ են զգում իրենց պապերի հողի հետ և չափազանց մտահոգված են վերջին դեպքերով:
«Ավելին ենք ցանկանում նրանցից, ովքեր պնդում են, թե մեր ներկայացուցիչն են, նրանցից, ովքեր խոսում են ազատության և արդարության մասին. այժմ այդ գաղափարների աջակիցները լռում են»,-նշել է զրուցակիցը:
Նշվում է, որ ակտիվիստների խմբեր, որոշ իրավաբաններ ու հայտնի հեռուստատեսային դեմքեր կոչ են արել ԱՄՆ-ին Ադրբեջանին դատապարտել հարձակողական գործողությունների համար, ինչպես նաև դադարեցնել նրան տրամադրած ռազմական աջակցությունը:
Foreignassistance.gov կայքի տվյալների համաձայն՝ ԱՄՆ արդեն կտրուկ կրճատել է Ադրբեջանին հատկացվող անվտանգության աջակցության ծավալը՝ 2019 թվականի 3,67 միլիոն դոլարի համեմատությամբ այն 2020-ին հասցնելով 247,550 ԱՄՆ դոլարի:
Նշվում է, որ Վաշինգտոնը մինչև այժմ ձգտում է չեզոք մնալ՝ կոչ անելով զինադադար կնքել ու վերադառնալ բանակցություններին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 5 ինքնաթիռ (3-ը Սու–25), 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02