Արտակարգ իրավիճակների նախարարությունն ուսուցողական ձեռնարկ է հրապարակել, որում նշված է՝ բնակչության նախազգուշացման համար կիրառվում են հետևյալ ազդարարման ազդանշանները` «Օդային տագնապ», «Ուշադրություն բոլորին»: Նշվում է, որ «Օդային տագնապ» ազդանշանը տրվում է օդային հարձակման դեպքում, իսկ «Ուշադրություն բոլորին» ազդանշանը տրվում է արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի և օդային տագնապի ավարտի դեպքում: «Օդային տագնապ»- Էլեկտրաշչակների միջոցով` ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ)։ Այս դեպքում․ Արտադրական կազմակերպություններում - Դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնել սարքվորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը, որից հետո` պատսպարվել թաքստոցում: Արտադրության և այլ տեխնոլոգիական գործընթացների պայմաններով սահմանված աշխատանքների դադարեցման անհնարինության դեպքում տեխնոլոգիական գծերը, վառարանները, տուրբինները բերել անվտանգ աշխատակարգի և պատսպարվել թաքստոցում։ Տանը գտնվելիս - Մինչ բնակարանը լքելը անջատել գազամատակակարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները, հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցում: Հնարավորության դեպքում տեղեկացնել հարևաններին։ Փողոցում և բաց տարածքներում գտնվելիս - Արագ` առանց խուճապի, որոշել մոտակա թաքստոցի տեղը և պատսպարվել այնտեղ: Մոտակայքում թաքստոցների բացակայության դեպքում պատսպարվել ճանապարհամերձ առվակների, հեղեղատարների համար նախատեսված կառույցներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբապատնեշների և ոչ բարձր պատնեշների (պատերի) հետևում: Քաղաքային տրանսպորտում գտնվելիս - Չլքել տրանսպորտային միջոցը ընթացքի ժամանակ և չխոչնդոտել վարորդի գործողություններին: Տրանսպորտային միջոցը կանգնելուց հետո արագ, բայց առանց խուճապի, դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում: Կազմակերպություններում և հասարակական շենք-շինություններում գտնվելիս - Ուշադիր և հանգիստ լսել համապատասխան հրահանգը (հա¬ղորդա¬գրությունը) մոտակա թաքստոցների տեղակայման և դրանց հասնելու կարճ երթուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվել նշված երթուղով և պատսպարվել թաքստոցում: Համապատասխան հրահանգ (հաղորդագրություն) չլինելու դեպքում դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում: «Ուշադրություն բոլորին» - Էլեկտրաշչակների միջոցով` անընդհատ (չընդհատվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևո-ղությամբ), միաժամանակ` հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, բարձրախոսներով տրվում է «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին» ձայնային հաղորդագրություն։ Այս դեպքում․ • Միացնել ռադիոն, հեռուստացույցը` հատուկ հաղորդագրություններ լսելու համար, • հետևել պաշտոնական հաղորդագրություններին, • գործել համաձայն հաղորդվող հրահանգների։ «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին»: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին՝ - Համաձայն ազդանշանի անհրաժեշտ է ձեռքի տակ եղած միջոցներով փակել շնչուղիները, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք, ջուր և արագ պատսպարվել թաքստոցում: Դրանց բացակայության դեպքում ճառագայթաակտիվ աղտոտվածությունից պաշտպանվելու համար՝ որպես թաքստոց, կարող են ծառայել նաև փակ շինություններն: Տանը կամ աշխատավայրում մնացած անձինք, ովքեր չեն հասցրել պատսպարվել թաքստոցում, պետք է ժամանակ չկորցնելով, իրականացնեն տարածքի հերմետիկացման աշխատանքներ՝ ծածկեն դռներն ու պատուհանները և փակեն առկա ճեղքերը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցներ: Բարձրահարկ շենքերում գտնվելիս անհրաժեշտ է շտապ լքել վերին հարկերը և տեղ զբաղեցնել նկուղային տարածքներում կամ դրանց բացակայության դեպքում՝ շենքի առաջին հարկերում: «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին»: Հայտարարված է քիմիական տագնապ: Վտանգ է սպառնում …թաղամասերին, …շենքերին - Քիմիական վարակման օջախում գտնվելիս անհրաժեշտ է ձեռքի տակ եղած միջոցներով պաշտպանել շնչուղիներն ու մաշկը և արագ դուրս գալ տարածքից՝ շարժվելով քամուն ուղղահայաց՝ աջ կամ ձախ: Եթե մոտակայքում թաքստոցները բացակայում են, ապա վտանգավոր նյութերի ազդեցությունից կարելի է պաշտպանվել բնակելի և արտադրական տարածքներում: «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին»: Աղետալի ջրածածկման վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին, …տներին, …. կազ-մակերպություններին - Անհրաժեշտ է վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, անջատել գազամատակակարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները և հետևել դեպի բարձրադիր անվտանգ տարածք: «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին», «Օդային տագնապի ավարտ» - Համապատասխան պատասխանատուների թույլտվությամբ, դուրս գալ թաքստոցներից և անցնել առօրյա գործունեության: Հիշել՝ անհրաժեշտ է ռմբակոծության ժամանակ բացել բերանը և ձեռքերով փակել ականջները: Թաքստոց - Ամրացված կառույցներ, բնական միջավայր, տեղական առարկաներ (նկուղներ, կիսանկուղներ, խորացված տարածքներ, հանքախորշեր, ստորգետնյա անցումներ, մետրոպոլիտենի ստորգետնյա կայարաններ), որոնք կարող են պաշտպանել մարդկանց, տեխնիկան և ունեցվածքը պատերազմական պայմաններում, ռազմական կոնֆլիկտների ժամանակ կիրառվող խոցման միջոցների ազդեցության գործոններից ու վթարներից, աղետներից և այլ արտակարգ իրավիճակների ազդեցությունից: Պատսպարում - Զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև ոչնչացման հատուկ միջոցների ազդեցությունից մարդկանց կյանքի ու գործունեության ժամանակավոր ապահովում` համապատասխան շինությունների տարածքում։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34