Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային 20-ամյա Հովիկ Հովհանեսի Ասատրյանը, ով ցուցաբերել էր մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել էր հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա սեպտեմբերի 28-ից մինչ այսօր կապի դուրս չի եկել հարազատների հետ: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի Հայկաձոր համայնքից հերոսական արարք կատարած Հովիկի հորեղբայր Արտավազդ Ասատրյանից:
«Վերջին անգամ սեպտեմբերի 28-ին զանգեց, ասաց՝ հոպար, տեղափոխվում եմ, որից հետո որևէ կապ չենք ունեցել իր հետ: Զանգել ենք իր հրամանատարին, նախարարություն, թեժ գիծ, ասել են՝ ցավում ենք, ձեր տղան անհետ կորածների շարքում է: Դրանից հետո ենք իմանում, թե երեխան ինչ հերոսություն է արել: Թուրքի 4 տանկ է ջարդել, պիտի 44-ը դեռ ջարդի, ես էլ հետը կգնամ, բայց թող մի հատ զանգի, ձայնը լսենք, ուրիշ բան չենք ուզում»,-ասաց հորեղբայրը:
Հորեղբայրը նշեց, որ Հովիկ Ասատրյանը ծնողներ չունի, շատ խելացի ու շնորհքով երեխա է, երկու եղբայր ունի, մեծը Երևանում է ծառայում, փոքրը Ռուսաստանում էր, երբ իմացել է, որ եղբորից տեղեկություն չկա, վերադարձել է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55