ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նախ ներկայացրել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի` սեպտեմբերի 27-ից սկսած և մինչ օրս շարունակվող ռազմական ագրեսիան: Նա ընդգծել է՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում` ուսումնական հաստատություններ, ինչը հատկապես համավարակի պայմաններում պետք է խստորեն դատապարտվի առաջադեմ մարդկության, միջազգային կառույցների կողմից: «Պատերազմական դրությունը փոխել է մեր օրակարգը: Այժմ մեր ժողովրդի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է ադրբեջանական ագրեսիային դիմադրելու ուղղությամբ: Ռազմական դրության պայմաններում, անշուշտ, դանդաղում է կրթական բարեփոխումների օրակարգը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այսօր առաջնային է ապահովել ուսումնական հաստատությունների անվտանգությունը և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի։ Տիկին Հելեն Ֆեյզին, համակարծիք լինելով նախարարի տեղակալի հետ, ընդգծել է, որ հակամարտության գոտում ուսումնական և քաղաքացիական մյուս հաստատությունները չպետք է թիրախավորվեն: Կողմերը քննարկել են Հայաստանում Բրիտանական խորհրդի ծավալած գործունեությունը և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Ա. Մարտիրոսյանը, կարևորելով կրթության ոլորտի համագործակցությունը, Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը հատկապես անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների վերապատրաստման հարցերում, նշել է, որ արդյունավետ գործակցությունը կարող է շարունակվել և ընդլայնվել: Ա. Մարտիրոսյանը նաև ներկայացրել է ԿԳՄՍ ոլորտների բարեփոխումների ընթացքը, տեղեկացրել, որ վերանայվում են կրթական չափորոշիչները, մշակվում են ոլորտային ռազմավարությունները՝ ընդգծելով այս հարցերում բրիտանական կողմի փորձագիտական աջակցության կարևորությունը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև հայ-բրիտանական համագործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր` պայմանավորվածություն ձեռք բերելով զարգացման օրակարգին անդրադառնալ ռազմական գործողությունների ավարտից հետո:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55