Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Հայաստանն ու Ուրուգվայը միջազգային կազմակերպություններում սերտորեն համագործակցում են, սատարում են միմյանց թեկնածությունները տարբեր ընտրություններում: Նա բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՄԱԿ-ում Հայաստանին ուղղակիորեն առնչվող բանաձեւերի քվեարկության ժամանակ Ուրուգվայը մշտապես ցուցաբերել է հավասարակշռված մոտեցում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության զանգվածային դատապարտումը կնպաստի մարդկության դեմ ուղղված նոր հանցանքների կանխարգելմանը: «Ցեղասպանության ճանաչման գործընթացում Ուրուգվայն ստանձնեց առաջամարտիկի դերը՝ օրինակ ծառայելով ամբողջ աշխարհին եւ այդպիսով ցույց տալով համամարդկային արժեքներին իր հավատարիմ լինելը»,-ընդգծել է հայկական պատվիրակության ղեկավարը:
Հանդիպմանն Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտությանը: «Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ամբողջությամբ իրացնելու իր ինքնորոշման իրավունքը՝ հասնելով լիակատար անկախության: Բոլորը՝ այդ թվում ադրբեջանցիները, պետք է ըմբռնեն, որ ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է»,-նկատել է ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը հավելել է, որ Հայաստանն ու Արցախը հիմնախնդրի հանգուցալուծումը տեսնում են միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47