Եվրոպական խորհրդանն այսօր լիագումար նիստի շրջանակներում քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը: Խորհրդարանականների առաջ ելույթ ունեցավ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումները շատ մտահոգիչ են, այն ամենալայնամասշտաբն է 93-94 թթ-ներից։ Բախումների սկսումից հետո ես կապի մեջ եմ եղել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ բախումները պետք է դադարեցվեն ու կողմերը պետք է ներգրավվեն բովանդակային բանակցություններում, առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, ոչ էլ արտաքին միջամտություն»,-հայտարարեց Բորելը։ Նա նշեց, որ անհանգստացող է գնալով աճող զոհերի թիվը նաև քաղաքացիական բնակչության շրջանում՝ կոչ անելով կողմերին պաշտպանել քաղաքացիներին։ ԵՄ ներկայացուցիչն ասաց, որ շատ տեղեկատվություն չունեն թե ինչ է կատարվում տեղում, ինչպես է զարգանում իրավիճակը, շատ են կեղծ տեղեկատվությունը, մոնիտորինգը շարունակում է դադարեցված մնալ։ Մեդիաների զեկույցներին պետք է շատ զգուշությամբ վերաբերվել։ Ըստ Բորելի, հակամարտության հետագա լարումը, տարածաշրջանային դերակատարները մասնակցությունը հնարավոր չէ բացառել, որը կհանգեցնի անկայության ողջ տարածաշրջանում։ «Տարածաշրջանային դերակատարները պետք է զերծ մնան գործողություններից ու հռետորաբանությունից, որը կարող է էլ ավելի լարել իրավիճակը։ Բախումները պետք է դադարեցվեն։ Մինսկի խմբի համանախագահները պետք է հանդիպում ունենան այս շաբաթ երկու երկրների ԱԳ նախարարների հետ։ Եվ այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մղեն կողմերին բանակցությունների հնարավորինս շուտ։ Մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ, վերադարձնելու բանակցությունների նրանց, որը բաց է եղել վերջին 30 տարիներին՝ առանց արդյունքի։ Պատերազմը այլընտրանք չէ»,- ասաց Բորելը։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02