Իրանի սահմանապահ զորքերի փոխհրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզաեին հայտնել է, որ սահմանային գոտում հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի պաշտոնյաների հետ, որոնք ներողություն են խնդրել ԼՂ հակամարտության գոտում կրակի արձակման հետևանքով արկերի և հրթիռների՝ Իրանի տարածքում ընկելու առնչությամբ, գրում է en.mehrnews.com կայքը:
«Ապրում ենք մի տարածաշրջանում, որում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն կա. հույս ունենք, որ սա շուտով կավարտվի, և երկու երկրների ժողովուրդները կրկին կհանդարտվեն: Հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մթնոլորտ կհաստատվի»,- նշել է նա և հավելել, որ հակամարտող երկու կողմն էլ զգուշացումից հետո ընդունել է իր սխալը:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ԼՂ հակամարտության գոտում պատերազմող կողմերին զգուշացրել էր, որ կտրուկ քայլեր է ձեռնարկելու, եթե հրետակոծության ժամանակ արձակվող արկերը կրկին հայտնվեն Իրանի տարածքում:
Լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում գեներալը նշել է, որ Իրանի զինված ուժերի համար երկրի սահմանային անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունի և հավելել, որ Հայաստանին ու Ադրբեջանին արդեն այս առնչությամբ «լուրջ զգուշացումներ» են տրվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, սեպտեմբերի 28-ին երկու ադրբեջանական հրթիռներ ընկել են Իրանի տարածքում, մասնավորապես՝ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդաֆերին գավառի շրջանում: Դրա հետևանքով վիրավորում է ստացել վեցամյա երեխա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 331 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34