Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հարցազրույց է տվել Ինդոնեզիայի ազգային ռադիոյին (Radio Republik Indonesia)` ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հանդեպ սկսված ագրեսիային առնչվող խնդիրները:
Իր հարցազրույցում դեսպանը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության հերոսական ժողովուրդը ներկայումս դիմագրավում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից իրենց ցեղասպանական քաղաքականությունն իրականացնելու ևս մեկ փորձի՝ ուղղված Արցախի տարածքի ձեռքբերմանն առանց դրա բնիկ հայկական բնակչության: Ավելին, այսօր Արցախի պաշտպանական բանակը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում, քանի որ Թուրքիան Սիրիայում ու Լիբիայում հավաքագրել է ահաբեկիչ զինյալների և տեղափոխել նրանց հակամարտության գոտի՝ Ադրբեջանի բանակի շարքերում կռվելու նպատակով»:
Անդրադառնալով բախումների հետևանքներին՝ Ձյունիկ Աղաջանյանը շեշտել է. «…ամենամեծ մտահոգությունը քաղաքացիական բնակչության շրջանում կրած վնասն ու կորուստներն են, ինչը հետևանք է Արցախում, ճակատից շատ հեռու, բնակելի տարածքների ու քաղաքացիական ենթակառուցվածքների անխտիր ու դիտավորյալ թիրախավորման օդային հարվածներով ու հրթիռահամազարկային համակարգերից՝ մեծ տրամաչափի զինատեսակներից ռմբակոծումների: Ադրբեջանական կողմն ակտիվորեն օգտագործում է կասետային ռումբեր, ինչն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: Սա պատերազմական հանցագործություն է և, միանշանակ, պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից»:
Խոսելով Թուրքիայի նեոօսմանական նկրտումներին դիմագրավելու մասին՝ ՀՀ դեսպանն արձանագրել է, որ «Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչ զինյալներ» հանցագործ եռանկյունին ընկալվում է որպես մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առավելագույն վտանգ, և ժողովուրդը վճռական է տրամադրված միասնական ջանքերով դրա դեմ պայքարելու հարցում»:
Դեսպանը կրկին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և հույս հայտնել, որ «միջազգային հանրության կողմից միջազգային խիստ արձագանքի շնորհիվ հնարավոր կլինի դադարեցնել բախումները, քանի որ պատերազմի հետագա էսկալացիան սպառնում է վերածվել առավել լայն տարածաշրջանային ու համաշխարհային հակամարտության՝ միջտարածաշրջանային հետևանքներով ու ներգրավումներով»:
«Չմոռանանք, որ Հարավային Կովկասը տարբեր տարածաշրջանների, ռազմական դաշինքների, տարածաշրջանային ու գերտերությունների շահերի, կրոնների խաչման կետում է գտնվում: Եվ սա մեզ առավել զգուշավոր է դարձնում»,- ասել է դեսպան Աղաջանյանը:
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
11:55
11:43
11:38
11:19
10:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55