Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հանրապետության Նախագահը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականների հերթական այցը մեր երկիր և ընդգծել, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով ու ջերմ բարեկամությամբ, որին զգալիորեն նպաստում է միջխորհրդարանական սերտ փոխգործակցությունը:
«Ի դեմս պարոն լը Ռուի, ցանկանում եմ շեշտել Ֆրանսիայի բազմաթիվ խորհրդարանականների հետևողական աշխատանքը, որը երկրի խորհրդարանում ծառայում է ինչպես հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերի սերտացմանը, այնպես էլ առհասարակ միջպետական համագործակցության ամրապնդմանը»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում մշտապես մեր երկրին սատարելու համար: Այդ համատեքստում Հանրապետության Նախագահն անուրանալի է համարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի ներդրումը և խորին երախտագիտություն հայտնել իշխանություններին ու ֆրանսիացի ժողովրդին՝ կարևորելով Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Գոհունակությամբ խոսելով պարբերական դարձած փոխայցելությունների և ակտիվ շփումների մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգն այնքան ծավալուն է, որ հաճախակի հանդիպումների ժամանակ անգամ բազմաթիվ կարևոր և օգտակար հարցեր կան քննարկելու:
Բրյունո լը Ռուն ՀՀ Նախագահին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ քննարկել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական փոխգործակցության խորացման հնարավորություններն ու երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը:
Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահը ջերմությամբ է հիշել ՀՀ Նախագահի հետ անցյալ տարի իր գլխավորած պատվիրակության հանդիպումը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը խորհրդարանականների խնդրանքով ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու նպատակը: Բրյունո լը Ռուն նշել է, թե ուրախ է տեսնել ինչպես է բարեփոխումների գաղափարն այն ժամանակ այդքան ջերմեռանդորեն պաշտպանող ՀՀ Նախագահը այսօր էլ շարունակում հետևողականորեն ընթանալ այդ ճանապարհով: Ֆրանսիացի պատգամավորները հետաքրքրվել են Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների կենսագործման վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետներով:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում և ակտիվ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ առանձնակի կարևորելով հայ ժողովրդի բարեկամ Նախագահ Օլանդի անձնական ջանքերի ներդրումը բանակցային գործընթացն առաջ մղելու գործում:

12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47