Ավարտվել է «Հայաստանի հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է կուսակցության ղեկավար, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստին Նախագահը ներկայացրել է իր վերջին հանդիպումների ու հեռախոսազրույցների մանրամասները՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին: Նաև քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
«Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված Նախագահը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ: Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, որովհետև, երբ գնում են մարտական գործողություններ կամ գոնե դրանք ամբողջովին չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է 1994թ-ի հրադադարի պայմանագիրը, որը ստորագրել է Արցախի ու Հայաստանի հետ, նաև խախտում է Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանը եղել ու մնում է ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, խնդիրը պետք է լուծվի այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում և առանց պաշտոնական Ստեփանակերտի որևէ մեկը չի կարող հասնել հարցի ամբողջական լուծման:
«Մենք խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կողմնակից ենք, բայց որպեսզի վերսկսենք բանակցություններն, անհրաժեշտ են վստահության միջոցառումներ, հասցեական գնահատականներ, երաշխիքներ միջազգային հանրության կողմից: Մեր նպատակը նախ և առաջ ոչ թե միակողմանի ճանաչումն է, այլ միջազգային ճանաչումը: Ուշ թե շուտ դա լինելու է:Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ապագան է՝ լինել դեյուրե ճանաչված ԼՂՀ քաղաքացիներ։
Այլ ճանապարհ չկա, անկախ նրանից՝ կուզի՞ Ադրբեջանը, թե՞ ոչ: Պայքարն Արցախի ժողովուրդը սկսել է անկախության համար և հայ ժողովուրդը սատարելու է նրանց արդար պայքարին՝ ապրելու միջազգայնորեն ճանաչված անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,-ասաց նա:
ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ ապրիլյան պատերազմը նաև փորձություն էր, բայց հասարակությունը պետք է հպարտ լինի, քանի որ հաջողել է:
«Իհարկե, զոհերի գնով, բայց Ադրբեջանի նպատակն էր կայծակնային պատերազմի գնով մի քանի շրջան հետ վերցնել ու մաքսիմում առաջ շարժվել և զիջումներ պատրաստել հայկական կողմին: Ադրբեջանը ձախողեց, ինչը նշանակում է, որ մերոնք հաջողեցին»,-ասաց նա:
Tert.am
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47