ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է ներկայացրե, թե ինչպես է կազմակերպվում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում վիրավորված քաղաքացիների բուժօգնությունը։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասում է, որ պատերազմի առաջին օրերից անմիջապես իրենց անձնակազմը պատրաստ է եղել ընդունել վիրավորների, բայց չէին պատկերացնում, որ կունենան այսքան ծանր դեպքեր երեխաների մեջ։ «Մենք սովոր ենք կենցաղային տարբեր տրավմաների, բայց ոչ պայթյունների հետևանքով նման վնասումների 21-րդ դարում։ Սա մեզ համար զարհուրելի է, որպես բժիշկներ անընդունելի»,- նշում է Ն.Դալլաքյանը։ Վիրավոր 15-ամյա արցախցի Նարեկը պատրաստ է հենց հիմա էլ գնալ ռազմի դաշտ ու կռվել հանուն հայրենիքի։ Նրա շնորհիվ 13-ամյա եղբորը հասցրել են տեղափոխել հիվանդանոց։ Վիրավորներ արցախցիները խաղաղություն են ուզում՝ վերադառնալու իրենց տները։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում: Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34