«Մենք առանց այն է ունենք փխրուն համերաշխության մթնոլորտ, որը ձևավորել ենք, եկեք այն պահպանենք և ոչ մի քայլ չանենք, որ այն խաթարվի»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ելույթ ունենալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:
Պատգամավորը հայտնեց, որ որոշ մտավախություններ ունի նախագծի հետ կապված և չի հասկանում դրա անհրաժեշտությունը: Ըստ նրա, ներկայացված նախագիծը վերջերս հրապարակված կառավարության որոշմանը սատարող նախագիծ է:
Գևորգ Գորգիսյանը առաջարկեց չբերել այնպիսի նախագծեր, որոնք կասկածներ են առաջացնում և համոզմունք հայտնեց, որ հասարակությունից թաքցնելու ոչինչ չունենք:
Պատգամավորը համաձայնեց, որ ապատեղեկատվությունը, սուտ լուրեր տարածելը, պետության դեմ քարոզչությունը պետք է պատժվի, բայց առաջարկեց քննադատության մակարդակն արգելելու որոշումներ չկայացնել, որովհետև դա վատ տեղ է տանում և այն կասկածներ է ծնելու հանրության շրջանում:
Նա գտնում է, որ այն ժամանակավրեպ է և հանրությանը դրանով կարող ենք սխալ ուղերձներ հղել և առաջարկեց չանցնել բովանդակային քննարկման, որը կտանի անհարկի բանավեճերի, ինչն այս պահին պետք չէ:
Գևորգ Գորգիսյանը հորդորեց պահպանել փխրուն համերաշխությունը, աշխատելով առաջ գնալ՝ չվախենալով քննադատությունից և առաջարկեց պատմությունից դասեր քաղել երբ 90-ականներին քննադատությունը չի խանգարել, այլ օգնել է հաղթանակին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց` նախագիծն ուղղված է նրան, որ բացառվի թշնամու տարածած ապատեղեկատվությամբ հասարակության մեջ խուճապի տարածումը և մեր միասնականությունը խարխլումը:
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
11:55
11:43
11:38
11:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55