Ամերիկյան Fox News Channel հեռուստաընկերությունն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցին, որում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, մտահոգություն հայտնել Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ: Այն մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև. 1915 թվականի ցեղասպանությունը կրկին սպառնում է հայերին, քանի որ նրանք կրկին վախի և դառնության զգացում ունեն Լեռնային Ղարաբաղի՝ նոր թեժացած իրավիճակում Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ: Թուրքիան և Հայաստանը շարունակում են վիճել պատմության շուրջ, քանի որ Անկարան վիճարկում է, որ երբևէ ցեղասպանություն է եղել: Սակայն 1.5 մլն հայերի մահը, որն իրականացվել է օսմանցիների կողմից, մեծապես պատճառ դարձավ սփյուռքի առաջացման համար: Ավելի մեծ թվով հայեր ապրում են արտասահմանում, քան իրենց երկրի ներսում: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Fox News-ին ասում է, որ իր ժողովուրդը մտադրություն չունի հրաժարվել Լեռնային Ղարաբաղում ազատ ապրելու իրավունքից.
«Սա մի կռիվ է, որ նրանք կմղեն երկար ժամանակ, ինչպես իրենք են ասում՝ մինչև մահ: Աշխարհում ցանկացած հայ կաջակցի այս պայքարին շատ պարզ պատճառով. նրանք տեսնում են, որ Թուրքիան, օգտագործելով ադրբեջանական «ձեռքերը», ցեղասպանության իրագործման ևս մեկ փորձ է անում»: Լեռնային Ղարաբաղի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, սակայն վերջին երկու շաբաթվա բռնկումը մեծ անհանգստություն է առաջացրել ոչ միայն տարածաշրջանի, այլև դրանից դուրս գտնվող մարդկանց համար, քանի որ այն սպառնում է այս հակամարտություն ներքաշել ավելի մեծ տարածաշրջանային խաղացողների, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը՝ երկու հարևանները: «Այն դարձել է, այն դառնում է մեծ տարածաշրջանային հակամարտություն, որն ունի ներուժ՝ դառնալու մեկ այլ Սիրիա կամ մեծ փոփոխություններ մտցնելու աշխարհաքաղաքականության մեջ, քանի որ Թուրքիան իր հետ Ադրբեջան է բերել նաև մոջահեդների՝ իսլամիստ ահաբեկիչների»,- ասում է Սարգսյանը: Իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ իր որոշ քաղաքացիներ գնացել են միանալու կռվին, ինչն անհանգստացնում է Ռուսաստանին և Իրանին: Սարգսյանն ասում է, որ այդ երկրները կարևոր դերակատարում ունեն՝ օգնելու վերականգնել խաղաղությունը: Նմանօրինակ դեր ունի նաև ԱՄՆ-ը: «Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից՝ քաջառողջություն մաղթելու նախագահ Թրամփին և առաջին տիկնոջը,- ասում է նա: -Կարևոր է, որ նախագահը Թրամփը լիարժեքորեն վերադառնա իր պարտականությունների կատարմանը, դա կարևոր է ինչպես ամերիկացիների և առաջիկա ընտրությունների համար, այնպես էլ կարևոր է, որ նա իր ներդրումն ունենա այսօր, քանի որ մենք Հայաստանում և Ղարաբաղում չենք կարող սպասել մինչև ամերիկյան ընտրություններ: Մենք այսօր ամերիկյան խոսքի և Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու կարիքն ունենք»: Թեպետ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են էթնիկ զտման, կոտորածների և թալանի մեջ, նրանցից յուրաքանչյուրի ներկայացուցիչը վստահ է, որ կարող են մի օր միասին խաղաղ ապրել: Բայց Թուրքիայի ներգրավվածության ոչ մի հերքում չի կարող համոզել Հայաստանի նախագահին, որ այստեղ չկա մեծ սխեմա: Նա կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտվել է այն պահից, որ ողջ աշխարհը զբաղված է կորոնավիրուսով ու տնտեսական ճգնաժամով, և կատարել է իր քայլը: Այնպիսի ժամանակներում, ասում է Սարգսյանը, երբ «մեծ կռիվ է ընթանում մարդկության գոյության համար»: Նա դա ոչ մարդկային է անվանում: Հայաստանի նախագահն ավելացնում է՝ եթե Թուրքիան հաջողի, «նա մեծ ազդեցություն կունենա այստեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա և հսկողություն կհաստատի միջազգային էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: Այսինքն, ինչ-որ առումով Եվրոպան կդառնա Թուրքիայի գերին, որը կբացի և կփակի խողովակաշարը, Կենտրոնական Ասիան ևս կդառնա գերի»:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34