Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքը լուսաբանող «Le Monde»–ի ֆրանսիացի լրագրող Ալան Կավալը, որը վիրավորում էր ստացել Մարտունի քաղաքում ու տեղափոխվել հիվանդանոց, ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է դեպքն ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն: «Ուժեղ էր հարվածը, բայց ես այստեղ եմ: Անցած հինգշաբթի իմ գործընկեր լրագրող Հերմինե Վիրաբյանը, ֆոտոլրագրող Ռաֆայել Շարլզը և ես լուսաբանում էինք Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտությունը Մարտունի քաղաքից՝ առաջնագծի մոտից: Կեսօր էր: Բնակելի փողոցից, որտեղ մենք հայտնվեցինք, լսեցինք հրետանային կրակի աղմուկը: Ադրբեջանական ուժերի կողմից, կապված Թուրքիայի հետ, արկերի ձայն են լսել երկնքում: Նրանք ռմբակոծում էին քաղաքը, մեզ վրա կրակի և մետաղի անձրև էր տեղում: Տեղում զոհվեց մեզ հետ գտնվող Մարտունիի քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, որը մեզ ցույց էր տալիս նախորդ հրետանային հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա: Նա 28 տարեկան էր: Իմ մտքերն ամեն օր նրա և նրա հարազատների հետ են։ Նա զոհվեց, որովհետև ուզում էր, որ աշխարհն իմանա, թե ինչի միջով է անցնում իր ժողովուրդը»,- գրել է ֆրանսիացի լրագրողը: Նա հայտնել է, որ քայլ առ քայլ ապաքինվում է, շնորհակալություն է հայտնում բոլորին, որոնք հարվածից հետո իրեն անմիջապես տեղափոխել են մոտակա բժշկան կենտրոն, այնուհետ՝ Ստեփանակերտ, Երևան և Փարիզ, որպեսզի փրկվի իր կյանքը: Կավալը շնորհակալություն է հայտնում Ստեփանակերտի բժշկական կենտրոնի աշխատակիցներին, նաև Լեռնային Ղարաբաղի, ՀՀ և Ֆրանսիայի իշխանություններին, որոնք կարողացել են ապահովել իրենց տեղափոխումը Երևան: Շնորհակալություն է հայտնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը: «Le Monde»–ի ֆրանսիացի լրագրողներ Ալան Կավալը և Ռաֆայել Շարլզը Ստեփանակերտ էին ժամանել սեպտեմբերի 30-ին։ Մայրաքաղաքում աշխատելուց հետո՝ հոկտեմբերի 1-ին, լրագրող Հերմինե Վիրաբյանի հետ այցելել են Մարտունի քաղաք։ Որոշել էին այցելել վնասված տներ, զրուցել մարդկանց հետ։ Մարտունիում նրանց էր միացել տեղացի մի երիտասարդ՝ Գրիշա անունով, որը տեղանքին ծանոթ էր։ Լրագրողների խումբը պետք է այցելեր 5 տուն։ Առաջին տանը նկարահանումներն ավարտել էին և դուրս եկել, փորձել էին մոտենալ «Press» տարբերանշանով մեքենային, երբ արկերի ձայն են լսել երկնքում։ Մի պահ մտածել էին, թե ձայնը հեռվից է լսվում, սակայն արագ կողմնորոշվել և տարբեր ուղղություններով վազել էին։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում: Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02