Սեպտեմբերի 27-ից սկսած թուրք-ադրբեջանական հարձակումների պատճառով նահատակված զինծառայողներից է նաև Սիսիան քաղաքի բնակիչ, 1995 թվականին ծնված ավագ լեյտենանտ Հովհաննես Կառլենի Գրիգորյանը:
Հովհաննես Գրիգորյանը բարձր առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի ավագ դպրոցը և ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ինստիտուտին զուգահեռ վերապատրաստվել է Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել ԼՂ ՊԲ զորամասում ՝որպես ռադիոդասակի հրամանատար, արժանացել է հրամանատարության կողմից մի շարք գնահատանքների:
Tert.am-ի հետ զրույցում Հովհաննես Գրիգորյանի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Նառա Հովհաննիսյանը հիացմունքով է հիշում իր աշակերտին, նշում է՝ Հովհաննեսը դեռ փոքր տարիքից Սիսիանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր էր:
«Նա դաստիարակված, շիտակ ու զուսպ տղա էր, բոլոր դրական հատկանիշներն ամբողջացած էին իր մեջ: Թեև արտաքինով նուրբ էր, սակայն մեծ հայրենասիրական ոգի ուներ, շատ էր սիրում երգել՝«Գինի լից» երգը: Շատ սիրում էր Պարույր Սևակի «Մի պահ զղջում եմ» բանաստեղծության առաջին երկու տողերը արտասանել՝ «Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի»: Միշտ նշում էր, որ անհրաժեշտ է՝ Հայաստանում ծրագրավորողներ շատ լինեն, որպեսզի զենք ստեղծենք և հույս չդնենք ուրիշ երկրների վրա»,- նշեց Նառա Հովհաննիսյանը:
«Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Բելլա Թամրազովան նշում է, որ Հովհաննեսը տան փոքրն էր, իրենից մեծ երկու քույր ուներ. «Բազմակողմանի զարգացած էր, ոչ միայն հիանալի տիրապետում էր «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներին, այլև գերազանց գիտեր «Հայոց պատմություն» առարկան, շատ մրցույթներից է մասնակցել, այդ թվում՝ «Հայ ասպետ» հաղորդաշարին, միշտ լավ հաջողություններ էր գրանցում: Վերջին անգամ հունիսին եմ խոսել, գոհ էր իր աշխատանքից»:
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
11:55
11:43
11:38
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55