ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 60-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ: Սպանությունը կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 27-ամյա որդուն:
2016թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տներից մեկում դանակահարված կնոջ դիակ է հայտնաբերվել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Ա.Ղազարյանի գլխավորությամբ, եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ դեպքի պահին 60-ամյա կինը տանը գտնվել է որդու հետ միասին։ Անձնական հարցերի շուրջ վիճաբանելով մոր հետ՝ որդին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է հասցրել մոր կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգաններին։ Ստացած մարմնական վնասվածքներից Օ.Խաչատրյանը տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ մորն սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47