Կրեմլը չափազանց կարևորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի դրանից հետո հակամարտող կողմերը լիովին հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն կարգավորման դիվանագիտական միջոցների: «Մենք բարձր ենք գնահատում փոխըմբռնման համաձայնությունը՝ հումանիտար դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների շփումներից հետո»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա շեշտել է, որ Մոսկվան այժմ շատ ուշադիր հետեւում է իրավիճակին և տեսնում է երկու կողմերից եկող հաղորդումները: «Մենք կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չափազանց կարևոր է՝ ռազմական գործողություններից լիովին հրաժարվելու և հետագայում հակամարտությունը լուծելու քաղաքական և դիվանագիտական միջոցների անցնելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը: «Մենք բարձր ենք գնահատում երկու նախարարների ժամանման փաստը, ովքեր արձագանքեցին նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությանը և եկան Մոսկվա: Նաև բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որը կատարեցին նախագահներ Պուտինը, Ալիևը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ այդ աշխատանքների արդյունքը եղավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանի և Ադրբեջանի նրա գործընկերների մի քանի ժամ տևած բանակցությունները: Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցությունների արդյունքում Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են մարդասիրական նպատակներով տեղական ժամանակով ժամը 12:00-ից հրադադար հաստատել` գերիների և մահացածների մարմինների փոխանակման համար:
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
11:55
11:43
11:38
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55