Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Հայաստանում իր ղեկավարած «Տաշիր» բարեգործական հիմնադրամը լրացուցիչ 3 մլն դոլար է հատկացրել մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է ապահովել Հայաստանի ու Արցախի կայուն զարգացումը։ Այս մասին գրում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։
«Մենք ցուցաբերել ենք, ցուցաբերում ենք և շարունակելու ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել հայ ժողովրդին, հատկապես նման բարդ ժամանակներում։ Հավատում եմ, որ ի վերջո մենք կկարողանանք հայկական հողում ապահովել բոլոր պայմանները բարգավաճման և խաղաղության համար»,- ասել է Սամվել Կարապետյանը։ Արցախահայության ճակատագիրը միշտ եղել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամի գործունեության օրինակներից մեկը 2013 թվականին Ստեփանակերտում եզակի բժշկական կենտրոնի կառուցումն էր։ Կլինիկան կարող է և կոչված է բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերել հանրապետության բնակչությանը՝ համաշխարհային առաջատար կլինիկաների մակարդակով։ 2017 թվականի հունվարին Արցախում բազմազավակ ընտանիքներին աջակցության միջոցառման շրջանակներում Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Սամվել Կարապետյանին անվանել է «մեր ժամանակների հայկական բարեգործության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, որն ապրում է հայրենիքի և հայ ժողովրդի մասին մշտական հոգսերի մեջ»:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56