Ռուսական Regnum կայքի հոդվածագիր Ալեքսանդր Խալդեյի կարծիքով, եթե ԼՂ-ն այս դիմակայությունում հաղթի, ապա հնարավոր է 2 տարբերակ՝ հեղաշրջում Ադրբեջանում և Ալիևի հեռացում կամ Ալիևի իշխանության պահպանում և հեղաշրջան կասեցում:
«Առաջին տարբերակը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խիստ հակամարտության շարունակության դեպքում, որը կհասցնի ռեսուրսների լիակատար սպառման և հարձակվող երկրին ռազմական փակուղու առջև կկանգնեցնի: Երկրորդ տարբերակը հնարավոր է, եթե պատերազմը դադարեցվի մինչև հարձակման ճգնաժամի գագաթնակետին հասնելը և հակամարտությունը բանակցությունների ձևաչափ տեղափոխելու դեպքում:
ԼՂ-ում անմիջական ռազմական փակուղու դեպքում Ադրբեջանի ներկայիս միտումների դեպքում չափազանց շատ ռազմական կորուստներ են առաջանում, որոնք չեն արդարացվում հաղթանակով, քանզի այն չի տրվում: Այդ ժամանակ ընդդիմությունը՝ ի դեմս «Մուսավաթ», «Ադրբեջանի ազգային ճակատ» կոալիցիայի և նրանց հարող մի շարք կուսակցությունների, հեռացնում է Ալիևին, որը պատասխան կտա ամեն ինչի համար: Առավելևս, որ այդ կուսակցություններն ատում են Ալիևների կլանը դեռևս Ալիև-ավագի իշխանության ժամանակներից և առիթ են փնտրում նրան հեռացնելու համար»,- գրում է հեդվածագիրը:
Նրա դիտարկմամբ՝ անձամբ Ալիևը թուլացած կերպար է, Փաշաևների կլանը, որին պատկանում է նրա կինը, ավելի ազդեցիկ է, քան Ալիևներինը, իսկ «Մուսավաթ»-ն ավելի մոտ է Թուրքիային, քան Ալիևը և նրա «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Խնդիրն այն է, որ վերոնշյալ կուսակցությունները գաղափարախոսության կուսակցություններ են, իսկ Ալիևինը՝ իշխանության դասական գաղափարազուրկ և շահամոլ կուսակցություն, որն անմիջապես կքանդվի պարտության առաջին նշանների դեպքում: Առավելևս, որ կոռուպցիան Ադրբեջանում էլիտայի ձևավորման հիմքն է դեռևս ԽՍՀՄ վաղ ժամանակներից:
Ըստ Խալդեյի՝ Ադրբեջանի 2-րդ ռազմական անհաջողությունը Ղարաբաղում ավելի ուշ կարող է մեծ խնդիրներ առաջացնել Ալիևի համար: Երբ բոլորն ուշքի գան և սկսեն հարցեր տալ՝ ինչ էր դա, ինչ անել, ով էր մեղավոր, ով պատասխան կտա ադրբեջանցիների թափված արյան համար, Ալիևին ծանր ժամանակներ են սպասվում:
Հեղինակի համոզմամբ՝ ստեղծված պատերազմական իրավիճակը կարող է փրկել Ռուսաստանը: Բանակցությունները և պատերազմի դադարեցումը՝ սա նրա դիվանագիտական հաղթանակն է:
«Այժմ Ռուսաստանի համար ձեռնտու է կանխել աղետն Անդրկովկասում և նրա շրջափակումը Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից: Բոլորը փաստացի պահպանում են իրենց դիրքերը, և դա կարելի է անվանել լավագույն ելքը բոլորի համար, բացի Թուրքիայից: Էրդողանը կփորձի դիվանագիտական բղավոցներով և ցուցադրական ակտիվությամբ կոծկել իր քաղաքական պարտությունը, սակայն դա իր ներքին լսարանի համար: Աշխարհում բոլորը կգրանցեն նրա պարտությունը, և դա դեռևս կանդրադառնա թուրքական գլոբալ օրակարգի վրա: Էրդողանի գաղափարների հանդեպ Ալիևի զգացմունքների սառչելն այժմ անխուսափելի վճար է ղարաբաղյան ավանտյուրայի համար»,- նկատում է հոդվածագիրը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34