Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Վրաստանի ունեցած փաստաթղթերի համաձայն, չվերթները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, միայն մարդասիրական, քաղաքական բնույթի են և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան: Ինչպես նշել է Լաշա Դարսալիան, Ղարաբաղում ապակայունացման պահից Վրաստանի կողմից դադարեցվել է ռազմական նշանակության բեռների տարանցիկը ցամաքային և օդային ճանապարհով, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի ուղղությամբ: «Մեկ անգամ ևս ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Վրաստանի ունեցած փաստաթղթերի համաձայն, չվերթները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, միայն մարդասիրական, քաղաքական բնույթի են և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին: Վրաստանը կրկին շարունակում է հստակ կատարել իր միջազգային պարտականությունները, մարդասիրական և քաղաքացիական, այդ թվում՝ կոմերցիոն բեռների անցկացման առումով: Նշվածն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ «ICAO»-ի կանոնակարգերին համապատասխան: Չնայած դրան, լրատվամիջոցներով ակտիվացել են շահարկումները, իբր Վրաստանի տարածքով ռազմական փոխադրումներն իրականացվում են քաղաքացիական չվերթների միջոցով: Կոնկրետ փոխադրողի և բեռի սեփականատիրոջ պատասխանատվությունն է, լիովին ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին և չչարաշահել մարդասիրական միջանցքները: Խախտում հայտնաբերելու և կայուն ապացույց ունենալու դեպքում Վրաստանը համարժեք կարձագանքի, խախտողներից կպահանջվի պատասխան՝ միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում ԻԿԱՕ-ի առջև»,- հայտարարել է Լաշա Դարսալիան:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02