Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) զեկույց է հրապարակել, որում նոր առեւտրային պատերազմի սկիզբ է կանխատեսում տարբեր երկրների կողմից թվային ապրանքների վաճառքի համար հարկ սահմանելու փորձերի պատճառով: Ըստ CNBC-ի` դա կարող է ՀՆԱ-ի տարեկան մեկ տոկոսի կորստի հանգեցնել, հաղորդում է Gazeta-ն: «Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը նախազգուշացրել է, որ երկրները պետք է համաձայնության գան, հակառակ դեպքում դրանք կարող են հետագայում վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը»,- նշվում է հայտարարության մեջ: Կազմակերպության տվյալներով` այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Apple-ը, Facebook-ը եւ Amazon-ը, կարողանում են վաճառել իրենց արտադրանքը տարբեր երկրների սպառողներին` կապված չլինելով դրանցից որեւէ մեկին: Ընդ որում, դրանք ձգտում են գրանցվել ցածր հարկային դրույքաչափերով երկրներում, մինչդեռ նրանց արտադրանքը կարող են գնել ցանկացած երկրի քաղաքացիները: Խնդիրը կարող է լուծվել երկրների միջեւ գլոբալ գործարքի միջոցով, որը կկարգավորի թվային ծառայությունների հարկման կանոնները: «ՏՀԶԿ-ն հաստատել է, որ այս տարի համաձայնագիր չի լինի, ինչպես նախապես ծրագրված էր: Փոխարենը կազմակերպությունն այժմ նպատակ ունի գործարքը կնքել մինչեւ «2021 թվականի կեսերը»»,- նշվում է հաղորդագրության մեջ:
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
11:55
11:43
11:38
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55