Թույլ մի տվեք, որ Հայոց երկրորդ ցեղասպանությունը տեղի ունենա, աջակցեք Հայաստանին միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու գործում և ճանաչեք Արցախը։ Այս ուղերձն է պարունակում մուլտիպլիկատորներ Դավիթ և Հայկ Սահակյանցների՝ ժամեր առաջ հրապարակած «Kill Dim» շարքի նոր էպիզոդը, որն ուղղված է աշխարհին։ Այս օրերին առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունները բոլորիս է փոխել, այդ իսկ պատճառով փոխվել է նաև սովորաբար հումոր և ծաղր պարունակող՝ «Kill Dim»-ի բովանդակությունը։ «Ուղերձը նախ Արցախի ճանաչումն է. այսօր Արցախը կանգնած է տեռորիզմի դեմ պայքարի առաջնագծում։ Մեր ետևից ամբողջ քաղաքակրթությունն է, որն ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր կույր է, դրա համար օգտագործում ենք շատ հարազատ հեշթեգ #Don’tBeBlind: Նաև այդ մեսիջը փորձեցինք տեղ հասցնել։ Այս սերիայի ուղղվածությունը ոչ թե ներքին լսարանի համար էր, այլև ամբողջ աշխարհի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սահակյանցը։ Աշխարհի մակարդակով դեռ արձագանք չի ստացել «Kill Dim»-ի նոր սերիան, բայց դրա հիմնական հասցեատեր երկրներից արդեն արձագանքներ կան։ «Մեր ոխերիմ հարևանները մեկնաբանությունների միջոցով միանգամից արձագանքեցին, և փորձում են մեր դեմ պայքարել օնլայն դաշտում։ Եթե նայեք, ապա կտեսնեք, որ մեր և նրանց արձագանքը հավասարաչափ է, ինչը շատ լավ է։ Իրենց ամեն գրած մեկնաբանությունը նշանակում է, որ իրենց հարթակներում է հայտնվում «Kill Dim»-ը, իրենց ամեն մի դիտումը գումարվում է նաև այնտեղի լսարանին, ինչը մեր գերնպատակներից է, որ այնտեղ էլ տեսնեն, և իրենց էլ հասնի»,- նշեց ռեժիսորը։ Դավիթ Սահակյանցն անկեղծանում է, որ «Kill Dim»-ի յուրաքանչյուր նոր սերիան թողարկելուց հետո երազում են, որ դրան վերադարձ չլինի, քանի որ «Kill Dim»-ը ուղիղ արձագանքն է այն ագրեսիայի, որն իրականացվում է հակառակորդի կողմից։ Առաջիկայում նոր «Kill Dim»-ներ կլինե՞ն, թե՞ ոչ, և ի՞նչ ձևաչափով՝ Դավիթ Սահակյանցը առայժմ չգիտի, ամեն ինչ կախված է թշնամու գործողություններից, այսպես ասած՝ առիթներ ստեղծելուց։ Նրա խոսքով՝ մինչև նոր սերիան, մտածում էին Ֆեյսբուքում մեմերի թեմա դարձած Իբրահիմի, Մեհրիբան Ալիևայի՝ հողերը պաչելու, և տիկին Ազնիվի՝ ադրբեջանցի զինվորներին իրենց տուն հրավիրելու թեմաներով «Kill Dim»-ներ նկարելու մասին, սակայն հասկացան, որ այն նեղ լսարանին էր ուղղված լինելու։ «Դրա համար որոշեցինք անել գլոբալ, որ ինֆորմացիան հասնի ոչ միայն Հայաստանին, այլև դրա սահմաններից դուրս»,- ընդգծեց Դավիթ Սահակյանցը։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56