Օրեցօր աճում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու գործում Թուրքիայի դերի մասին վկայությունների թիվը։ Անկարայի կողմից հայերի դեմ պատերազմելու համար Սիրիայից ուղարկված վարձկանների նոր տեսագրությունների ի հայտ գալուն զուգընթաց պարզ է դառնում, որ նրանք ծրագրեր էին մշակում դեռևս ամիսներ առաջ, գրում է The Jerusalem Post-ը։
«Հետադարձ հայացք նետելով՝ կարելի է նկատել Անկարայում պատերազմի ծրագրման ակնարկները»,- գրում է հոդվածագիր Սեթ Ֆրանցմանը՝ նշելով, որ արդեն սեպտեմբերի 25-ին Անկարան հրամայել է իր իշխանամետ լրատվամիջոցներին ռեպորտաժներ թողարկել Հայաստանում ՔԱԿ-ի սպառնալիքների մասին։
«Թուրքիան լրագրողների խոշորագույն բանտապահն է, այդ պատճառով ոչ մի քննադատական լրատվամիջոց չի եղել, որոնք կարող էին հակազդել այդ պետական պատմությանը»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ փաստորեն սեպտեմբերի 25-ից Անկարան հող էր նախապատրաստում պատերազմ սկսելու համար։
Ինչպես նշում է հոդվածագիրը, Անկարայի մեդիան այս օրերին նույնպես լծվել է կեղծ լուրեր տարածելու գործին՝ «պատերազմը վերագրելով Թուրքիայի դեմ ահաբեկչական փորձ»։
Բացի այդ, Nordic Monitor-ի տվյալներով՝ Բաքուն և Անկարան վերջին տարիներին խորացրել են պաշտպանական կապերը և ինչպես հայտնի է, պատերազմից առաջ համատեղ զորավարժություններ են անցկացրել հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը:
Բերելով թուրք-ադրբեջանական տանդեմի նախապես ծրագրավորած պատերազմի ևս մեկ օրինակ, հոդվածագիրը նշում է, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան վերսկսկված ռազմական գործողույթուններին գրեթե անմիջապես հետևել է Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի՝ Ադրբեջանին սատարող հայտարարությունները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
09:09
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03