Արցախում թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման պատճառով 18 օր տևող մարտերում զոհվել են մորաքրոջ որդիներ, 1989 թվականին ծնված Արայիկ Սաֆյանը և 1992 թվականին ծնված Վրեժ Պողոսյանը:
Արայիկը Բռնակոթ գյուղից էր, Վրեժը՝ Ույծ գյուղից, երկու եղբայր ընտրել էին հայրենիքին ծառայելու առաքելությունը, միասին էին ապրում ու ծառայում հայրենիքին:
Արայիկ Սաֆյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, անցել է ծառայության որպես դասակի հրամանատար, այնուհետև՝ վաշտի հրամանատար և արժանացել տասնյակ պատվոգրերի: Եղբայրը՝ Վրեժ Պողոսյանը լեյտենանտ էր:
Արայիկի մայրը՝ Անգին Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում տղային բնութագրում է՝ հոգով ու սրտով հայրենապաշտ: Նշում է՝ Արայիկի եղբայրը՝ Վրեժը, կրթված ու գրագետ տղա էր, պետք է տեղափոխվեր վատառողջ ծնողների մոտ, բայց պատերազմը շուտ սկսվեց:
«Արայիկը շատ երազանքներ ուներ, ընկերուհի ուներ, սակայն չհասցրեց ինձ նրա հետ ծանոթացնել: Շատ կիսատ գործեր ուներ, փորձում էր ամեն ինչ անել, որ ինձ առողջացներ, բայց չկարողացավ: Իմ ծննդյան օրն ինձ գրկեց շատ ամուր, ասաց՝ մամ, լավ է լինելու, հետ եմ գալու, ծնունդդ շնորհավոր, մյուս օրը մեկնեց պատերազմ: Ես միայն մի խնդրանք ունեմ պետության ղեկավարներից՝ իմ մյուս տղային պատերազմ չտանեն, Արայիկի արյունը դեռ չի սառել»,- ցավով նշում է զոհված զինծառայողի մայրը:
Զոհված զինծառայողների բարեկամ Թագուհի Հովհաննիսյանը, հիշելով իր եղբայրներին, պատմում է, որ դեռ փոքր տարիքից Արայիկը որոշել էր զինվորական դառնալ. «Վրեժը մեկուկես տարի է, ինչ զինվորական է դարձել, ապրում էր Արայիկի տանը՝ Բռնակոթում գյուղում, երկուսն էլ խելացի էին, իրենցից ամեն րոպե կարող էիր սովորել: Արայիկը երեխաներ շատ էր սիրում, սիրում էր զբաղվել նրանց հետ, զրուցել ու բացատրել»:
12:49
12:41
12:36
12:19
12:07
11:55
11:43
11:38
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
11:25
18:58
17:47
17:26
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55