Թուրքիայի ռազմական արտահանումները Ադրբեջան 2020-ին վեց անգամ աճել են, ընդ որում՝ անօդաչու թռչող սարքերի եւ այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն սեպտեմբերին ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելուց առաջ, հասել է 77 միլիոն դոլարի, գրում է Reuters-ը: Թուրք արտահանողների ասամբլեայի ներկայացրած տվյալները, որը միավորում է 61 ոլորտներում ավելի քան 95 000 արտահանող ընկերությունների, ցույց են տալիս, որ Ադրբեջանը 2020 թվականի ինն ամիսների ընթացքում Թուրքիայից գնել է 123 մլն ԱՄՆ դոլարի պաշտպանական եւ ավիացիոն սարքավորումներ: Անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանների, զինամթերքի եւ այլ զենքի գնումների մեծ մասը առաքվել է հուլիսին: Ըստ տվյալների՝ վաճառքները հուլիսին 278 880 դոլարից օգոստոսին հասել են 36 միլիոն դոլարի, իսկ սեպտեմբերին՝ 77,1 միլիոն դոլարի: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանին ռազմական տեխնիկայի վաճառքը 2019-ի առաջին ինն ամիսներին կազմել է 20,7 միլիոն դոլար: Արտահանման տվյալների համաձայն, սեպտեմբերին Ադրբեջանը գլխավորել է թուրքական զենք գնողների ցուցակը, նրան հետեւել են Օմանը եւ ԱՄՆ-ը՝ յուրաքանչյուրը 63 միլիոն դոլարով: Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ երկիրը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ չորրորդն է աշխարհում: Թուրք վերլուծաբան Թուրան Օգուզը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվող անօդաչու թռչող սարքերի մեջ է մտնում Bayraktar TB2-ը, որը արտադրում է ավիատիեզերական ինժեներ Սելջուկ Բայրակտարի հիմնադրած ընկերությունը։ Նա 2016 թվականին ամուսնացել է Էրդողանի դստեր հետ: Թուրքական արտադրության «խելացի» զինամթերքը կարելի է տեսնել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված տեսանյութերում, որոնք արվել են մարտադաշտերում, ասել է Օգուզը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44