Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը և դադարեցնել Լեռնային Ղարաբաղը ապակայունացնելու ցանկացած փորձ: Այս մասին Известия թերթին հայտնել են ՌԴ Պետդումայում:
Այնտեղ նշել են նաև, որ թեև բազմաթիվ խախտումներ կան, հրադադարը և սպասվելիք բանակցությունները հակամարտության լուծման միակ ելքն են:
Պարբերականը նկատում է, որ ԼՂ-ում, չնայած ուժի մեջ մտած հրադադարին, ռազմական գործողությունները շարունակվում են գրեթե նույն ուժգնությամբ, ինչպիսին էին մինչ մոսկովյան բանակցությունները:
Հրադադարը թեկուզև ընթացիկ միջանկյալ կարգավիճակում, մեծ քայլ է դեպի առաջ, այն լայնածավալ պատերազմը զսպող միակ գործոնն է: Այդ պատճառով էլ և՛ Բաքուն, և՛ Երևանը պետք է ամուր բռնեն այն: Այս մասին թերթի հետ զրույցում նշել է Պետդումայում ԱՊՀ երկրների հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Կարծում եմ, որ հրադադարն անհրաժեշտ է նախևառաջ հակամարտության կողմերին: Սակայն պետք է շտապ հասկանալ՝ ով է առաջինը կրակ բացում: Դա պետք է անել ամենամոտ ժամանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկման օգնությամբ»,- ասել է ռուս պատգամավորը:
Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովի կարծիքով՝ այս ընդմիջումը պետք է նաև Բաքվին. նրա համար դա նախնական ծրագրերը ուղղելու հնարավորություն է, քանի որ բլիցկրիգը և ԼՂ-ն արագ գրավելու ծրագիրը ձախողվել է:
«Եթե մենք ուզում ենք, որ ռազմական գործողությունները դադարեցվեն ոչ միայն թղթի վրա, ապա պետք է Ղարաբաղ մտցնել խաղաղապահ ուժեր՝ կողմերին բաժանելու համար: Ընդ որում, ոչ թե պարզապես դիտորդներ, այլ այնպիսի ուժեր, որոնք կկարողանան դադարեցնել ռազմական գործողությունները: Դրա այլընտրանքը մեկն է. որոշ ժամանակ անց Հայաստանը և Ադրբեջանը պարզապես կշարունակեն պատերազմը մինչև վերջնական հաղթանակ»,- նշել է փորձագետը:
Պարբերականը նկատում է, որ կրակին յուղ է ավելացնում նաև Թուրքիան: Թեև Անկարան պաշտոնապես աջակցել է Մոսկվայում ձեռք բերված հրադադարին, սակայն կողմ է արտահայտվում, որ «Հայաստանը հեռանա Ղարաբաղից», ինչի մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրք քաղաքագետ Քերիմ Հասը Известия-ի հետ զրույցում նշել է, որ իրենց երկրում ԶԼՄ-ները շարունակում են հակամարտությունն այնպես ներկայացնել, կարծես պատերազմը դեռ շարունակվում է և ոչ մի հրադադար չի եղել: Նրա կարծիքով, կողմերը չեն վերադառնա լայնածավալ բախումներին, մարտերը շարունակվում են ըստ իներցիայի, այն ավարտին հասցնելու համար նրանց որոշ ժամանակ է պետք: Իսկ եթե լարվածություն սկսվի, այդ ժամանակ Ռուսաստանը ստիպված կլինի կրկին ճնշում գործադրել Բաքվի և Երևանի վրա և երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, եզրափակել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 14-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5489 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 31 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03