Անկարայի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, ըստ որի ավելի վաղ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցելու համար ձերբակալված շուրջ 32 լեյտենանտ այսօր պայմանական ազատություն է ստացել: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
«Հիմնվելով մի շարք տեսանյութերի և դեպքի հետ կապված վկայությունների վրա՝ Անկարայի դատախազությանը կից Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների հետաքննման բյուրոյի կողմից Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությանն ուղարկված վարչական քննության պահանջով 32 լեյտենանտ ազատ է արձակվել` դատական վերահսկողության տակ մնալու պայմանով»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երկրի նահանգապետերի հետ ունեցած հանդիպման ժամանակ ընդունել էր, որ հեղաշրջումից հետո իրենց ձեռնարկած գործողություններում իրենք կարող են սխալներ թույլ տված լինել և որ բոլոր այդ վրիպումները դրվելու են քննարկման:
Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին անկեղծացել էր, որ հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների դեմ պայքարում իրենք կարող են սխալներ թույլ տված լինել:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34