«Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը կոչ է անում ICOMOS-ին և ICOM-ին միանալ պայքարին, գործադրել ամեն հնարավոր ջանք դադարեցնելու Ադրբեջանի ագրեսին ինչպես Արցախի ժողովրդի ու խաղաղ բնակչության, այնպես էլ նրա պատմության, մշակութային արժեքների ու ազգային ինքնության դեմ»,-նման կոչով հանդես է եկել Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը: «Պատերազմն իր հետ բերում է մարդկային կորուստներ. մահանում են երիտասարդներ, որոնք ներկայի ու ապագայի սերուցքն են։ Մահանում է մի ամբողջ սերունդ։ Մարդկային կորուստներն անդառնալի են։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով մենք կորցնում ենք ոչ միայն մարդկային կյանքեր, այլև մշակութային և պատմական արժեք ունեցող կոթողներ։ Ադրբեջանն այդպիսով թիրախավորում է Արցախի տարածքում գտնվող ճարտարապետական շինությունները՝ կարծելով, թե այդպես կարող է ոչնչացնել Արցախի իրական՝ հայկական պատմությունն ու հետքը։ Այսօր արդեն վնասված է Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ կրկնակի հրթիռակոծությունից։ Այս պահին մենք տեղեկություն չունենք և չենք կարող գնահատել թե ինչ վնասներ են կրել Հադրութ, Մարտակերտ ու Մարտունի քաղաքներում գտնվող պատմամշակութային շինությունները, Մարտակերտի շրջանում գտնվող Վանքասար եկեղեցին։ Վտանգված է Տող գյուղում գտնվող Մելիք Եգանի տունը»,- նշված է արտարապետության ազգային-թանգարան ինստիտուտի հայտարարության մեջ: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Երեք տասնյակից ավելի զոհեր կան քաղաքացիական բնակչության և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը հավածներ էր հսացրել Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն: Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
12:49
12:41
12:36
12:19
12:07
11:55
11:43
11:38
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
11:25
18:58
17:47
17:26
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55