ԱՄՆ պետդեպարտամենտը ամերիկացիներին նախազգուշացնում է, որ աշխարհում ահաբեկչական հարձակումների հավանականությունը պահպանվում է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Վերջին տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ ահաբեկչական խմբերը շարունակում են հարձակումներ ծրագրել տարբեր տարածաշրջաններում: Վերջին հարձակումները, որ իրականացվում են ինչպես ահաբեկչական խմբավորումների, այնպես էլ նրանց ընդօրինակող կամ միայնակ անձանց կողմից, հիշեցնում են, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է պահպանեն բարձր մակարդակի զգոնություն և քայլեր ձեռնարկեն իրենց անվտանգության բարձրացման համար»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Պետդեպարտամենտի տվյալներով՝ «հավաստի տեղեկությունները» ցույց են տալիս, որ ԴԱԻՇ և «Ալ-Քաիդա» խմբավորումները շարունակում են հարձակումներ ծրագրել Եվրոպայում՝ տուն վերադարձող ահաբեկիչների միջոցով, ովքեր նախապատրաստություն են անցել Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև ԴԱԻՇ-ի քարոզչությամբ արմատականացված անձանց միջոցով: Պետդեպարտամենտի տվյալներով՝ ահաբեկչական հարձակումներ են պատրաստվում նաև ԱՄՆ քաղաքացիների և շահերի դեմ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է Արևմտյան Աֆրիկայում, ծայրահեղականները և ահաբեկիչները կարող են հարձակվել ամերիկացիների վրա Ասիայում և այլ տարածաշրջաններում՝ նախազգուշացնում է պետդեպարտամենտը:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44