Լյուքսեմբուրգի հայ համանքը մեծ չէ, բայց ինչպես մի շարք երկրներում, այստեղ ևս համախմբվել է՝ հանուն Արցախի խաղաղության: Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Տաթև Մանուկյան-Էնգելի խոսքով՝ սփյուռքը միասնական է ավելի, քան երբևէ՝ աշխարհին պատմելու Արցախում տիրող իրավիճակի մասին, ներկայացնելու ճշմարտությունը, տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
սփյուռքի բաժինը:
«Լյուքսեմբուրգում առաջին հավաքը կազմակերպվեց շատ ինքնաբուխ: 7 հոգով կանգնեցին իրենց պաստառներով կենտրոնական հրապարակում՝ լուռ աղաղակելով կատարվող դաժանագույն իրադարձությունների մասին։ Դրանից հետո կարելի է ասել, մենք ուշքի եկանք այս ինֆորմացիոն շատ բացասական հեղեղից և հասկացանք, որ պետք է նորից շուտափույթ կազմակերպել հաջորդ ցույցը, որպեսզի կատարվի ինձ համար շատ կարևոր մի բան՝ գրավենք մեդիայի ուշադրությունը»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասել է հայ հյուպատոսը` ընդգծելով, որ հաջորդ երկու ցույցերն ունեցել են ընդհուպ մինչև 150 մասնակից:
Նրա խոսքով՝ առաջին իսկ օրերից նվիրատվությունների հետ կապված շատ զանգեր ու նամակներ էին ստանում: Օգնել ցանկացողներն անմիջապես ուղղորդվում էին դեպի «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
«Արդյունքների գրանցումը շարունակական բնույթ ունի, որում կարծում եմ՝ ներգրավված է ոչ միայն ամբողջ սփյուռքը, այլև Հայաստանի օտարերկրացի բարեկամները, ովքեր իրենց դերակատարումն ունեն։ Եվ այստեղ կհանդգնեմ նշել նաև ամուսնուս դերակատարությունը։ Նա տանում է մեծ քարոզչական աշխատանք քաղաքական առումով՝ լինելով Լյուսեմբերգի ամենամեծ կուսակցության նախագահը»,- ասել է Տաթև Մանուկյանը՝ հավելելով, որ մի շարք տեղական լրատվամիջոցների հետ հարցազրույցներում հստակ նշվել է մեսիջը, այն է՝ խաղաղությանը հասնելու միակ ճանապարհը Արցախի Հանրապետության ճանաչումն է։
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01