ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ դատապարտել են թուրք-ադրբեջանակական համատեղ ուժերի հարձակումներն ընդդեմ հայ ժողովրդի՝ պահանջելով վերջ դնել ագրեսիային և պատժամիջոցներ սահմանել Էրդողանի և Ալիևի ռեժիմների դեմ:
«ԱՄՆ վարչակազմը պետք է լսի իր սեփական հետախուզական գործակալություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այս հարձակումը, և պետք է շտապ ուշադրություն դարձնի Կոնգրեսի կոչին Էրդողանի և Ալիևի ռեժիմների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին»,- ասվում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ:
Էրդողանի և Ալիևի դեմ պատժամիջոցներ սահմանելու, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտելու, Ադրբեջանին ռազմական աջակցությունը կասեցնելու մասին հայտարարություններով են հանդես եկել տասնյակ սենատորներ և կոնգրեսականներ, որոնցից մի քանիսի խոսքը ներկայացնում ենք ստորև․
Սենատոր Մայքլ Բենեթը, մասնավորապես, ասել է. «Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական անձանց դեմ հարձակումներն ու ագրեսիան պետք է դադարեցվի: Բոլոր խաղացողները, այդ թվում՝ Թուրքիան, պետք է քայլեր ձեռնարկեն բռնությանը վերջ դնելու համար»:
Սենատոր Քեթրին Կորտես Մաստո. «Լեռնային Ղարաբաղում բռնության էսկալացիան խորապես մտահոգիչ է: Կոչ եմ անում Թրամփի վարչակազմին դատապարտել մարտերն ու պահանջել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներից անմիջապես հրադադար հաստատել»:
Սենատոր Էդ Մարքի. «Կանգնած եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին: Թուրքիան սրում է Ադրբեջանին Հայաստանի դեմ՝ ռազմական օգնություն տրամադրելով և սադրիչ հայտարարություններ անելով: ԱՄՆ-ն պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին»:
Սենատոր Բոբ Մենենդես. «Ուրախ եմ ղեկավարելու սենատորների կոչը պետքարտուղար Պոմպեոյին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ անմիջական շփում հաստատելու և հրադադարի հասնելու համար: Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ կասեցնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին»:
Սենատոր Գարի Փիթերս. « Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում տիրող բռնությամբ: Կոչ եմ անում պետքարտուղար Պոմպեոյին քայլ անել և ցրել լարվածությունը: Մինչ այդ ԱՄՆ-ն պետք է կասեցնի աջակցությունը Ադրբեջանին: Նախագահ Թրամփը պետք է նաև օգտագործի իր կապերը նախագահ Էրդողանի հետ և Թուրքիային հորդորի դադարեցնել միջամտությունն այս հակամարտությանը»:
Սենատոր Ռոբ Փորթման. «Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերի արագ աճը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ծայրահեղ մտահոգիչ է: Հակամարտությանը ներգրավված բոլոր տարածաշրջանային տերությունները պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ և հրահրող գործողությունները»:
Ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Բեյեր. «Եթե պնդումներն այն մասին, որ հայկական օդանավը խոցվել է Թուրքիայի կողմից, ճիշտ են, ապա սա վտանգավոր էսկալացիա է: ԱՄՆ-ն պետք է ամեն ինչ անի բռնությանը վերջ դնելու համար»:
Ներկայացուցիչների պալատի անդամ Էնթոնի Բրիդիսի. «Ադրբեջանը, որը ռազմական աջակցություն է ստանում Թուրքիայից, պետք է դադարեցնի հարձակումներն Արցախի դեմ»:
Ներկայացուցիչների պալատի անդամ Թոնի Քարդենաս. «Մենք պետք է կասեցնենք ռազմական աջակցությունն Ադրբեջանին, և պետքարտուղար Պոմպեոն պետք է հասկացնի Թուրքիային, որ նա չի կարող շարունակել սրել հակամարտությունը»:
Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չու. «Մտահոգված եմ Ադրբեջանի բռնի արշավով, որն ուղղված է Արցախի ժողովրդի դեմ»:
Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկ. «Ադրբեջանի սարսափելի հարձակումները հայկական ընտանիքների դեմ Արցախում պետք է դադարեցվեն»:
Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստա. «Բռնությանն Արցախում պետք է վերջ դրվի: Չափազանց շատ կյանքեր են կորսվել: Ադրբեջանի ագրեսիան և հրադադարի խախտումներն անընդունելի են և պետք է համապատասխան արձագանք ունենան»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34