Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի միջև առկա լարվածությունը շարունակում է տնտեսական նոր դրսևորումներ ստանալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական ապրանքները բոյկոտելուց հետո այժմ էլ արաբական ամենամեծ միապետության թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը կոչ է արել Թուրքիայում բնակարան գնած իր քաղաքացիներին վաճառել այդ գույքերը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ արաբական երկրի ղեկավարությունը անձամբ է զանգահարում Թուրքիայում տներ գնած իր քաղաքացիներին ու հորդորում վաճառել դրանք: Ըստ թուրքական վիճակագրական ծառայության տվյալների՝ Իրաքի քաղաքացիներից հետո Թուրքիայում ամենաշատը բնակարան գնող օտարերկրացիները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են: Վերջին 5 տարում Թուրքիայում օտարերկրացիներին վաճառվել է 122.000 տուն։ Գնորդների 10.3 %-ը (10.653) կազմում են սաուդացիները:
Նշվում է, որ Սաուդյան Արբիայի ներքին հետախուզության ծառայությունը սկսել է վերահսկել դեպի արտասահման դրամական փոխանցումները և տուգանքներ է նշանակել դեպի Թուրքիա 100 հազար դոլարից ավել փոխանցումներ անողների նկատմամբ: Թուրքական կողմի պնդմամբ՝ սաուդական գլխավոր հետախուզության վարչությունը ճնշումներ է գործադրում Թուրքիայի հետ առևտրական հարաբերություններ ունեցող իր գործարարների վրա՝ ստիպելով հրաժարվել դրանից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Սաուդյան Արաբիայի արքայազններից Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդը էր հորդորել բոյկոտել թուրքական ապրանքները:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56