ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պատրաստված օրենքների նախագծերի քննարկմանը:
Արփինե Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին և ընդգծել նոր ձևավորված հասարակական խորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերի կարևորությունը:
Նրա խոսքով՝ նիստի նպատակը մեկն է՝ նախքան օրենսդրական նախաձեռնությունները Կառավարություն և Ազգային ժողով ներկայացնելը, դրանք քննարկել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և ստանալ առաջարկություններ: Արփինե Հովհաննիսյանը հասարակական խորհրդի անդամներին մաղթել է բաց և արդյունավետ աշխատանք:
Նիստի ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները խորհրդի անդամներին են ներկայացրել հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ վերլուծություններն ու առաջարկությունները, կոռուպցիայի դեմ պայքարի երկու հիմնական՝ ունիվերսալ և կանխարգելիչ մոդելները, ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը, ինչպես նաև պետական գնումների համակարգում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման վերաբերյալ հայեցակարգը:
Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի անդամները ողջունել են նախարարության օրենսդրական նախաձեռնությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և ներկայացված հարցերի շուրջ ներկայացրել իրենց մտահոգություններն ու առաջարկները:
Քննարկման ավարտին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հորդորել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին գրավոր տեսքով Արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ ու առարկություններ՝ իրենց հիմնավորումներով. դրանք կամփոփվեն, կներառվեն նախագծերում, որից հետո դրանք կներկայացվեն ՀՀ կառավարություն:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47