«Փաստ» օրաթերթը գրում է. «Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Արցախի ադրբեջանաթուրքական ագրեսիային՝ ահաբեկիչների ներգրավմամբ: Այս օրերին մասնավորաբար ռուսական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Ադրբեջանի իշխանությունները գերագնահատել են իրենց ուժն այս պատերազմում, իսկ բլիցկրիգը չի աշխատել նույնիսկ Թուրքիայի օգնությամբ: Նշելով կենդանի ուժի և սպառազինության ահռելի կորուստների մասին՝ ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ նման իրավիճակում Բաքվին անհրաժեշտ է պատերազմի դաշտ հնարավորինս շատ ուժեր նետել, բայց անգամ «հայրենասիրության դասերի» ֆոնին ավելի ու ավելի քիչ շարքային ադրբեջանցիներ են ցանկանում պատերազմել, և աշխարհազորը ձախողվում է: Մասնավորաբար, infox. ru-ն գրում է. «Նրանցից շատերն արդեն տեսել են իրենց հարևանների զոհերի հուղարկավորությունները, կամ էլ իրենք են թաղել իրենց սիրելիներին: Եվ հարց է ծագում՝ ինչո՞ւ... փոքր լեռնային տարածաշրջանի համա՞ր, որն, ընդհանուր առմամբ, բացարձակապես ավելորդ է ադրբեջանցիների մեծ մասի համար, ուրիշի գաղափարի համա՞ր, իրենց առաջնորդի՝ հայ հարևաններին դաս տալու ցանկության համա՞ր: Իհարկե, Բաքուն թաքցնում է այս տեղեկատվությունը, բայց, ըստ մի շարք աղբյուրների, արդեն եղել են ադրբեջանական բանակից դասալքության դեպքեր: Սովորական քաղաքացիական անձինք չեն ցանկանում զոհվել իրենց նախագահի համար: Նրանք ուզում են ապրել, աշխատել և դաստիարակել իրենց երեխաներին: Եվ նրանք չեն ցանկանում, որ երեխաները իրենց հայրերին այցի գան գերեզմաններում»: Ի դեպ, մի շարք այլ լրատվամիջոցներ էլ նշում են՝ ինչքան էլ ալիևյան կլանը փորձում է ճշմարտությունը թաքցնել իր ժողովրդից, այս հողի վրա Ադրբեջանում հասունանում են մեծ դժգոհություններ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:57
20:35
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
15:03
14:45
14:28
14:10
13:58
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47