ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բաց նամակ են հղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: բաց նամակում ասվում է. «Հարգարժան պարոն Շարփ, Սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը օդային եւ հրթիռային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ անխնա գնդակոծելով խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Պատերազմի մեկնարկից առ այսօր Ադրբեջանի գործողությունները իրականացվել են Մարդու իրավունքների միջազգային իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից եւ Լիբիայից ներգրավված վարձկան ահաբեկիչների միջոցով (նրանց ներգրավվածությունն ապացուցված է մամուլի, միջազգային կառույցների եւ մի քանի պետությունների կողմից) տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ ընդդեմ խաղաղ քաղաքացիական բնակչության։ Փաստելով, որ -Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային եւ հրետանային ագրեսիվ հարձակումները դիտավորությամբ թիրախավորում են խաղաղ բնակչությանը՝ կանանց, երեխաներին, տարեցներին, -նպատակային հարվածներ են հասցվում քաղաքացիական օբյեկտներին եւ ենթակառուցվածքներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին, բազմաբնակարան շենքերին, հիվանդանոցներին, -թիրախավորվում են քաղաքացիական տրանսպորտային միջոցները, -խաղաղ բնակչության դեմ հարձակումները ուղղորդվում են էթնիկ ատելության խոսքով, -քաղաքացիական բնակչությանը թիրախավորելիս կիրառվում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ (առավել հաճախ՝ կասետային մարտագլխիկներով), -Էթնիկ եւ կրոնական ատելությամբ թիրախավորվում են մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը, մասնավորապես՝ Շուշիի Սբ․ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ գտնվել են կանայք եւ երեխաներ։ Արձանագրելով, որ -այս գործողությունների հետեւանքով գրանցվել են քաղաքացիական զոհեր ոչ միայն Արցախում այլ նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում, -ագրեսիայի զոհ են դարձել նաեւ երեխաներ (զոհված եւ վիրավորված), տարեցներ եւ հաշմանդամություն ունեցող անձ (դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն), -իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս հարձակման են ենթարկվել լրագրողական «PRESS» տարբերանշանով եւ արտահագուստով դեպքերը լուսաբանող լրագրողներ եւ օպերատորներ (Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրող, Armenia TV օպերատորը): Հատուկ թիրախավորվել է նաեւ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցը, -Ադրբեջանը կոպտորեն խախտում է Մոսկվայում հաստատված հրադադարը եւ շարունակում անպատիժ կրակ բացել Արցախի խաղաղ քաղաքների եւ գյուղերի վրա՝ պատճառելով մարդկային եւ նյութական բազմաթիվ կորուստներ, Համոզմունք հայտնելով, որ -Մարդու հիմնարար իրավունքները ունիվերսալ սկզբունքներ են, որոնք չեն կարող սահմանափակվել միայն միջազգայնորեն ճանաչված սուբյեկտների սահմաններով, -Մարդու իրրավունքների պաշտպանությունը պետք է իրագործել առանց նախապայմանների եւ խտրականության, Կոչ ենք անում Որպես ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, օբյեկտիվ գնահատել իրողությունները, չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով եւ ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով։
Հարգանքով՝ Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան Հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյան»:
12:49
12:41
12:36
12:19
12:07
11:55
11:43
11:38
11:19
10:55
10:39
10:25
09:45
09:22
09:04
11:25
18:58
17:47
17:26
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55