Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է բանտարկել ցանկացածին ցանկացած պատճառով, ներառյալ ակնհայտ անհեթեթության, նշել է Washington Post-ի խմբագրությունը՝ Թրամփի վարչակազմին քննադատելով այն պատճառով, որ չի արել բավարար բան կասեցնելու Էրդողանի անողոք հարձակումները եւ Թուրքիայում իր քննադատների վրա ճնշման գործադրումը։ ԱՄՆ կառավարության լռությունը հանգեցնում է «խելահեղ քրեական մեղադրանքների», որ թուրքական դատախազությունն առաջադրել է բարերար Օսման Քավալայի դեմ, որը 1079 օր բանտում է։ Թուրքական դատախազությունն այս շաբաթ նոր մեղադրանք է առաջադրել Քավալայի դեմ՝ թուրք փորձագետ Անրի Բարքիի հետ միասին։ Ըստ նոր մեղադրանքների՝ Քավալան եւ Բարքին միասին համաձայնության են եկել Էրդողանի կառավարությունը տապալելու 2016 թվականին պետական հեղաշրջման անհաջող փորձի միջոցով։ Քավալային ուղղված արտառոց մեղադանքների թվում է այն, որ նա եղել է «հայտնի հունգարացի հրեա» Ջորջ Սորոսի «տեղական կողմնակիցը», որը Թուրքիայում եւ մյուս երկրներում դավադրությունների բազմաթիվ տեսությունների օվյեկտն է, նշում է պարբերականը։ Էրդողանն անձամբ հանդիպել է Ջորջ Սորոսին իր խորհրդականների հետ միասին, մինչեու 2003 թվականին վարչապետ դառնալը։ Նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավոր օգնական Ահմեթ Սեւերի խոսքով՝ Էրդողանն այդ հանդիպմանը Սորոսի օգնությունն է խնդրել եւ նրան ասել, որ ինքն ու իր կուսակցությունը «Թուրքիայում բաց հասարակություն» կլինեն։ Սեւերն ասում է, որ Սորոսը հետագայում Էրդողանին օգնել է։
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02