«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի պատմությանը։
«Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարներից ՈՉ ՄԵԿԸ չի ստորագրել կարգավորման որևէ փաստաթուղթ: 1992-ից ի վեր ստորագրվել է բացառապես 1994-1995-ի Հրադադարի եռակողմ համաձայնագիրն ու դրա ամրապնդման միջոցառումները: 1997-ից առ այսօր միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել և քննարկվել են մի քանի փաթեթներ՝ Փաթեթային կարգավորում, Փուլային կարգավորում, Ընդհանուր պետություն, Մադրիդյան սկզբունքները՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ Կազանի փաստաթուղթն էր: Առաջին երեք դեպքերում (1997-1998թթ) Արցախը մնում էր Ադրբեջանի կազմում: Եվ միայն 2009-ին հանրայնացված Մադրիդյան սկզբունքներով է նախատեսված Արցախի կարգավիճակի որոշում հանրաքվեի միջոցով: Փաստացի, վերջին փաստաթուղթը, որը քննարկել են կողմերը և փորձել հասնել դրա ստորագրմանը, եղել է «Կազանի փաստաթուղթը», որը հիմնված էր «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վրա: Սակայն այն չի ստորագրվել Ադրբեջանի ապակառուցողականության պատճառով: Ինչպես իր հոդվածում նշել էր ՀՀ ԱԳ նախկին նախարար Է.Նալբանդյանը, դրանից հետո սեղանին փաստաթուղթ չի եղել, բանավոր մտքեր են պարբերաբար փոխանակվել: 2016-ի Ապրիլյան պատերազմի նախաշեմին սկսեց խոսվել «Լավրովի պլանի» մասին, որը ենթադրում է փուլային կարգավորում: Սակայն, այն երբևէ հստակ ձևակերպված փաստաթղթի տեսք չի ստացել, հայկական կողմերն էլ դրա վերաբերյալ կարծիք չեն արտահայտել: Դրա փոխարեն, հայկական կողմերը մշտապես շեշտել են կարգավիճակի հարցի լուծման առաջնահերթությունը: 2016-ի Ապրիլյան պատերազմի սանձազերծումն ավելի է մեծացրել Ադրբեջանի վրա միջնորդների ճնշումը՝ որպես պատասխան իր ապակառուցողականությանը, և Ալիևը ստիպված է եղել գնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններին՝ հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: Զուգահեռ 2016-ի հոկտեմբերին Ալիևը խոստովանել է, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Ինչը նշանակում է, որ առաջարկվող կարգավորման տարբերակը ենթադրել է կարգավիճակի հարցի կարգավորում ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, այսինքն՝ Արցախի անկախության հռչակմամբ և ճանաչմամբ: 2016-2018թթ-երին բովանդակային բանակցություններ կարելի է ասել գրեթե չեն եղել: Եվ մի քանի ընդհանուր դիտարկում. Տարածքների վերադարձի հարցը դիտարկվել է բոլոր փաթեթներում և առաջարկներում: Սկզբունքայինը «ինչի դիմաց»-ն է՝ խաղաղությա՞ն, անորոշ հեռանկարի՞, կարգավիճակի որոշման հստակ համաձայնեցված մեխանիզմի՞, թե՞ անկախության ճանաչման: Նշված փաթեթներից ոչ մեկն իդեալական չի արտահայտել հայ ժողովրդի իղձերն ու երազանքները, բայց շատ դեպքերում բանակցելն ու կառուցողական լինելը շատ ավելի մեծ դիվիդենտներ է տվել հայկական կողմերին՝ թույլ տալով կանխել պատերազմը և շարունակական ու հետևողական աշխատանքի արդյունքում քայլ առ քայլ էլ ավելի բարձրացնել մեր պահանջների նշաձողը: Ներկայիս պատերազմական իրավիճակում, երբ Ռուսաստանի ջանքերով ձեռք է բերվել հրադադար հաստատելու պայմանավորվածություն, սակայն այն ցինիկաբար չի պահպանվում Ալիևի կողմից, և Ադրբեջանը, այդ թվում՝ Թուրքիայի դրդմամբ, նորանոր սադրանքների է գնում, չի կարող չկարևորվել պայքարի տեղեկատվական բաղկացուցիչը: Ալիևը գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ և կեղծիք է տարածում ոչ միայն ռազմի դաշտում իրադրության, այլև բանակցային գործընթացի մասին՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականության: Լավրովն, իր հերթին, վերջին հարցազրույցում, կարծես բացահայտելով շատ հարցեր, չբացեց Արցախի կարգավիճակի հետ կապված փակագծերը՝ չնայած այսօր դա շատ անհրաժեշտ էր: Այս ամենի ներքո Նալբանդյանի հոդվածը, լույս սփռելով մանրամասների վրա, փաստագրական պատասխանն էր Ալիևի (և ոչ միայն) բոլոր շահարկումներին և ակնհայտ կեղծիքներին: Այսօր փաստերով խոսելն առավել քան կարևոր է»:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34