Արտերկրում ապրող բազմաթիվ հայեր և նրանց աջակցող օտարազգիներ հոկտեմբերի 17-ին փակել էին Իսպանիա-Ֆրանսիա միջպետական ավտոմայրուղին և խաղաղ բողոքի ակցիա իրականացրել՝ իրենց վրդովմունքը հայտնելով ու դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սկսած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով զոհվում են ոչ միայն իրենց հայրենիքը պաշտպանող հայ զինվորները, այլև խաղաղ բանկիչներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Արցա՛խ, Արցա՛խ» ու նշել, որ Արցախը Հայաստան է, իսկ Ալիևն ու Էրդողանն ահաբեկիչներ են:
Նրանք ծածանել են «Վե՛րջ տվեք ահաբեկչությանը», «Արցախի ժամանակն է», «Արցախը Հայաստան Է», «Հաղթելու ենք» բովանդակությամբ պաստառներ՝ Եվրոպային հորդորելով արձագանքել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններին ու դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային:
Ակցիայի մասնակիցները նշել են, որ բողոքի ցույցի միջոցով ցանկանում են աշխարհին տեղեկացնել, որ հայրը համախմբված են և անպայման հաղթելու են: Նրանք ընդգծել են, որ հայ զինվորը մենակ չէ:
«Սիրելի՛ հայեր, մենք պետք է միասնական լինենք. այդպես կարող ենք հաղթել: Մենք տանը քնած ենք, իսկ հակառակորդը ռումբ է գցում մեր տան մեջ. դա հե՞շտ է: Հաղթելու ենք»,- շեշտել են բողոքի ակցիայի մասնակիցները:
Նմանատիպ բողոքի ակցիաներ աշխարհասփյուռ հայությունն իրականացնում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ երկրների իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03