Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը երեկ՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում ֆրանսիայի նախագահին և կառավարությանը վերանայելու իր դիվանագիտական ռազմավարությունը և Ադրբեջանի կողմից ագրեսիայի շարունակման պայմաններում դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու Արցախի Հանրապետությանը։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտաքին գործերի նախարարությունից: Հայտարարությունն ընդունվել է միաձայն Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նիստին՝ դեպարտամենտի խորհրդի անդամ Ժոզիան Ֆիշերի առաջարկության հիման վրա։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության հայերեն թարգմանությունը։ «Ս. թ. հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը ծանր զինամթերքի կիրառմամբ ուժգին հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության վրա: Այս ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունեցել Տավուշի մարզում, ուղղված են եղել միջազգային ճանաչված սահմաններ ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։ Ս. թ. հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլին սպառնացել է «Մեծամորի ատոմակայանին հարվածելու հնարավորությամբ՝ Հայաստանին աղետ պատճառելով նպատակով»: Ս. թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, որի ընթացքում թիրախավորվում են քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և խաղաղ բնակչությունը: Այս պատերազմը բռնկվել է Թուրքիայի աջակցությամբ, որը մինչ օրս հրաժարվում է ճանաչել օսմանյան թուրքերի պատասխանատվությունը 1915 և 1916 թվականներին իրականացված ցեղասպանության հարցում: Ըստ Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի՝ Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկաններն են տեղափոխվել Ադրբեջան՝ մասնակցելու մարտերին և մահ սերմանելու Լեռնային Ղարաբաղում: Մի քանի տասնամյակ շարունակվող և Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին հակադրող այս հակամարտության մեջ Ֆրանսիան փորձել է գտնել խաղաղ լուծում Եվրոպայի ավտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանավորության ներքո գործող Մինսկի խմբի շրջանակներում, որն այն համանախագահում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության հետ միասին: Խաղաղության օգտին լուծումները մինչ այժմ Ֆրանսիան փնտրել է՝ ելնելով չեզոքության սկզբունքից: Հաշվի առնելով, որ այդ չեզոքությունը հնարավոր չէ պահպանել պատերազմ նախաձեռնած Ադրբեջանի նկատմամբ, որի թիրախը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ խաղաղ բնակչությունն է, Հաշվի առնելով, որ Թուրքիայի ռազմատենչ դիրքորոշումները՝ ի աջակցություն Ադրբեջանի, և սիրիական վարձկանների տեղափոխումը անընդունելի են ու պարունակում են տարածաշրջանային ապակայունացման ավելի մեծ վտանգ, Հաշվի առնելով, որ բազմաթիվ բնակիչներ, մասնավորապես՝ Ստեփանակերտում, ռազմական գործողությունների պատճառով ստիպված լքել են իրենց բնակավայրերը, և կա մարտերն անհապաղ դադարեցնելու մարդասիրական անհրաժեշտություն, Հաշվի առնելով, որ ռուսական դիվանագիտության նախաձեռնությամբ հաստատված հրադադարը, որը հոկտեմբերի 10-ին ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից, չի հարգվել, Օ դը Սենի դեպարտամենտի խորհրդի անդամները Ֆրանսիական Հանրապետության Նախագահին և կառավարությանն են ուղղում իրենց կոչն առ այն, որ ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը և արտահայտի հետևյալ դիրքորոշումը. Ֆրանսիան պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիա կարող է դրդել Ֆրանսիային, որպեսզի վերջինս հանգամանքները քննելուց հետո դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին»։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34