Գերմանիայում COVID-19-ով պայմանավորված թոքաբորբից ստացիոնար բուժումն արժե միջինում 10 700 եվրո: Առանց թոքերի արհեստական օդափոխման բուժումը 5 անգամ մատճելի է, սակայն ԹԱՕ սարքի կիրառմամբ արժեքը հասնում է 38 500 եվրոյի, հայտնել է ԳԴՀ-ում AOK խոշորագույն բժշկական ապահովագրման ընկերությունների պետական միավորման ներկայացուցիչը, հաղորդում է DW-ը: AOK-ում ապահովագրված է 26,5 մլն մարդ՝ Գերմանիայի բնակչության շուրջ կեսը: Համանման թվեր է ներկայացնում մյուս խոշոր պետական ապահովագրականը՝ Barmer-ը. եթե ԹԱՕ սարքին միացման կարիք չկա, ապա COVID-19-ով պացիենտի բուժման միջին արժեքը կազմում է 6900 եվրո, իսկ այն դեպքերում, երբ այդ սարքի անհրաժեշտությունը կա, արժեքը հասնում է միջինում 31 700 եվրոյի: Համաձայն TU Berlin Բեռլինի տեխնիկական համալսարանի եւ Լեյբնիցի անվան Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի անցկացրած հետազոտության՝ ԹԱՕ սարքն անհրաժեշտ է COVID-19-ից բուժվող բոլոր պացիենտների 14 տոկոսի համար, հաղորդում է Welt am Sonntag պարբերականը: Համաձայն Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալների՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների մեկ օրվա աճը կազմել է 5587 դեպք: Նախորդ օրն այդ թիվը կազմել է 7830 նոր դեպք: Կիրակի օրվա ցուցանիշները, սակայն, ամբողջական չեն, քանի որ հանգստյան օրերին ոչ բոլոր դաշնային հողերում են առողջապահության հարցերով տեղական վարչությունները փոխանցում կորոնավիրուսի հայտնաբերման արդյունքները կենտրոնական վարչությանը:
10:39
10:25
09:45
09:22
09:04
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55