Այսօր 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Գուրգեն Մուշեղյանի ավանդն ու թողած ժառանգությունը՝ որպես ճարտարապետի, ուսուցչի, գործընկերոջ միշտ վառ կմնա մտերիմների, գործընկերների, նրան ճանաչող ամեն մարդու և ուսանողների սրտերում: Գուրգեն Մուշեղյանը 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1959-1962 թվականներին եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետ, 1962-1964 թվականներին՝ Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1964-1967 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ 2001-2009 թվականներին եղել է Երևաննախագիծ ՓԲԸ գործադիր տնօրենը։ Դասավանդել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում (պրոֆեսոր)։ 1963 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական ԳԱ օտարերկրյա անդամ, Հայաստանի ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս։ Համահեղինակել է մի շարք հայտնի շինություններ՝ Երևանի Հրազդան մարզադաշտը, 1971, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979 Գյումրու օդանավակայանը, 1982 Մարզահամերգային համալիրը, 1984, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1987 Մուշեղյանի ղեկավարությամբ 1991-1995 թվականներին կազմվել են ՀՀ քաղաքների վճարովի հողօգտագործման, սեյսմիկ գոտիներում քաղաքաշինության համակարգերի կայունության ու հուսալիության նախագծեր, Երևանի 2006-2020 թվականների գլխավոր հատակագիծը (2001-2005)։ Համահեղինակ է «Քաղաքային հողօգտագործումը շուկայական տնտեսության պայմաններում» ուսումնական ձեռնարկի, 1990:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56