ՆԱՏՕ-ի 30 անդամ-երկրների պաշտպանության նախարարները պատրաստվում են հրապարակել ԳԴՀ Ռեյնլանդ-Պֆալց նահանգում գտնվող Ռամշտեյնի ավիաբազայում նոր տիեզերական կենտրոն ստեղծելու ծրագրերը, հայտնում է DW-ը՝ վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ներին: Հաղորդվում է, որ նոր տիեզերական կենտրոնն առաջին հերթին կդիտարկի տիեզերական տարածքը եւ արբանյակների դեմ հնարավոր սպառնալիքների վերաբերյալ տվյալներ կհավաքի: Հնարավոր է նաեւ, որ ապագայում տիեզերական կենտրոնը վերածվի պաշտպանության կառավարման հրամանատարական կետի, գրում է Süddeutsche Zeitung-ը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, թե ակնկալում է, որ տիեզերական կենտրոնի կառուցման ծրագրերը կհամաձայնեցվեն մինչեւ հոկտեմբերի 21-ը: Միեւնույն ժամանակ նա հերթական անգամ նախազգուշացրել է արտաքին տարածքը ռազմականացնելու փորձերի դեմ: «Արբանյակային համակարգերն աշխարհում օգտագործվում են այնպիսի ծավալով, որ շատերի համար նույնիսկ դժվար է պատկերացնել: Առեւտուր, եղանակի կանխատեսումներ, բջջային կապ եւ բանկային փոխանցումներ՝ այս բոլոր ոլորտներում մենք ապավինում ենք արբանյակներին: Տիեզերքը նույնպես ՆԱՏՕ-ի համար կարեւոր տարածք է` հաշվի առնելով նավիգացիայի, հետախուզական տվյալների հավաքագրման, հաղորդակցությունների եւ հրթիռների արձակման մեր հնարավորությունները»,- ասել է Սթոլթենբերգը: «Ուստի կարեւոր է, որ դաշինքը լավ պատկերացնի, թե ինչ է տեղի ունենում տիեզերքում, որ մենք հուսալի մուտք ունենանք տիեզերական ծառայություններին եւ որ դաշինքը առավելագույնս օգտագործի իր տեխնիկական հնարավորությունները»,- հավելել է նա: Dpa գործակալությունը հայտնում է նաեւ դաշինքի տիեզերական գործունեության ուսումնասիրման հատուկ կենտրոն ստեղծելու ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին: Այս հետազոտական կենտրոնի գտնվելու վայրը, ըստ գործակալության, կարող է լինել գերմանական Կալկար քաղաքը կամ ֆրանսիական Թուլուզը: 2005-ին Կալկարում բացվել է, այսպես կոչված, «Օդային հզորության իրավասության կենտրոն»՝ ՆԱՏՕ-ի օդային, տիեզերական, ցամաքային եւ ծովային գործողությունները բարելավելու համար: Մյուս կողմից, Թուլուզում այժմ ստեղծվում է տիեզերական ուժերի հրամանատարության ֆրանսիական ազգային կենտրոն:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56